Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշավան Գևորգի Թումանյան (սեպտեմբերի 20, 1882(1882-09-20)[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1963(1963-12-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1899 թվականից։

Անուշավան Թումանյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1882(1882-09-20)[1]
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 25, 1963(1963-12-25)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունհեղափոխական, ուսուցիչ և կուսակցական աշխատող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է 1899 թվականին Ջալալօղլիում Ս. Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբակի անդամ։ Մասնակցել է Լեջանի (1906 թվական) և Հաղպատի (1907 թվական) բոլշևիկյան կոնֆերանսներին։ 1918 թվականին հեղափոխական գործունեություն է ծավալել դաշնակների Լոռու գնդի զինվորների շրջանում։ 1921-1938 թվականներին մանկավարժական և կուսակցական աշխատանք է կատարել Ստեփանավանում և Կիրովականում, 1939-1954 թվականներին եղել է կուսակցական արխիվի տնօրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233