Անուշավան Գասպարյան

հայ նկարիչ

Անուշավան Վարդանի Գասպարյան (մայիսի 1, 1914(1914-05-01)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 29, 1986(1986-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Անուշավան Գասպարյան
Ծնվել էմայիսի 1, 1914(1914-05-01)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1986(1986-10-29) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Անուշավան Գասպարյան Վիքիդարանում

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Վանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։

Պատկերազարդել և ձևավորել է Գարեգին Սևունցի «Թեհրան» (1952), Տարաս Շևչենկոյի «Կոբզար» (1954), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1955), Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» (1960), նաև՝ Պերճ Պռոշյանի, Խաչիկ Դաշտենցի, Ռուդաքիի և այլոց երկերից։

Մահացել է Երևանում[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5158
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 262