Անոթային ուռուցք, անգիոմա (հունարեն αγγετον-անոթ և ωμα-վերջավորություն՝ ուռուցքների անվանումներում), արյան կամ ավշային անոթներից առաջացող բարորակ ուռուցքներ։ Լինում են երեք տեսակի՝

  • Մազանոթային կամ պարզ անոթային ուռուցքներ, որոնք մեծ մասամբ բնածին, նորագոյացած մազանոթների կուտակում են և արտահայտվում են մաշկի մուգ կարմրավուն կամ կապտավուն խալերի ձևով
  • Խոռոչային անոթային ուռուցքներ, որոնք կազմված են արյունով լցված, խոշոր խոռոչներից, առաջանում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, բերանի լորձաթաղանթում, լյարդում, գլխուղեղում
  • Ճյուղավորվող անոթային ուռուցքներ, որոնք ի հայտ են գալիս տարբեր օրգանների պարենքիմի մեջ ցրված, զարկերակային կամ երակային անոթների ոլորուն կծիկների ձևով։

Դեմքի վրա եղած անոթային ուռուցքները առանձին դեպքերում կարող են առաջ բերել այլանդակություն, որը վերացվում է վիրաբուժական միջամտությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430