Աննի Բազիլ (Աննա Բարսեղյան, հոկտեմբերի 13, 1911(1911-10-13), Շիրազ, Իրան - նոյեմբերի 5, 1995(1995-11-05), Կալկաթա, Հնդկաստան), մշակութային և հասարակական գործիչ, դերասանուհի։ Եղել է Հնդկաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Աննի Բազիլ
Ծնվել էհոկտեմբերի 13, 1911(1911-10-13)
ԾննդավայրՇիրազ, Իրան
Մահացել էնոյեմբերի 5, 1995(1995-11-05) (84 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Իրան և  Հնդկաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Աննի Բազիլը ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում։ Սովորել է Կալկաթայի Լերոթո դպրոցում։ Դասավանդել է Կալկաթայի վարժարաններում։ Խաղացել է հնդկական թատրոնում, արժանացել ոսկե և արծաթե մեդալների։ 1964-1965 թվականներին եղել է Արևմտյան Բենգալիայի կանանց կոմիտեի փոխնախագահ, 1965-1967 թվականներին՝ Հայ տիկնանց բարեգործական միության, 1969-1973 թվականներին՝ Հնդկաստանի կանանց ազգային խորհրդի նախագահ։

Ուսումնասիրություններ է հրատարակել Հնդկաստանի ծաղիկների, ճապոնական թեյի մասին։ Զբաղվել է հայանպաստ գործունեությամբ։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ Հեղինակ է «Հնդկահայ գաղութները» աշխատության (Armenian Settlements in India, from the Earliest Times to the Present Day. Armenian College, 1969)[1][2][3] և Iranian Armenians in India, 1970։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. studio, 5165m. «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԱՆՆԻ ԲԱԶԻԼ (Աննա Բարսեղյան)». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Աննի Բազիլ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.