Աննա Տորվ (անգլ.՝ Anna Torv, հունիսի 7, 1979(1979-06-07)[1][2], Մելբուռն, Ավստրալիա[3]), ավստրալիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել FOX ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող Եզր հեռուստասերիալից, որտեղ մարմնավորել է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամին։

Աննա Տորվ
անգլ.՝ Anna Torv
Ծնվել էհունիսի 7, 1979(1979-06-07)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[3]
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և All Saints Anglican School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Մարկ Վելի

Կենսագրություն խմբագրել

Աննա Տորվը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, բայց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Գոլդ Քոսթ, և նա իր երիտասարդ տարիներն անցկացրել է այնտեղ։ Աննայի ծնողներն են Սյուզանը (անգլ․՝ Susan) և Հանս (անգլ․՝ Hans) Տորվը, ով ծագումով էստոնացի է։ Նա ունի նաև փոքր եղբայր՝ Դիլանը (անգլ.՝ Dylon)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի պետական ինստիտուտում (National Institute of Dramatic Art) 2001 թ.-ին։

Կարիերա խմբագրել

Տորվը նկարահանվել է ավստրալիական մի քանի հեռուստասերիալներում, իսկ 2007 թ.-ին մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի վաղ ստացել էր դեր BBC հեռուստաալիքի «Սիրեկանները» սերիալում։

2008 թ.-ին Աննան ստանում է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամի դերը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսի հերթական նախագծում՝ Եզր հեռուստասերիալում։ Նա ստանում է այդ դերը՝ առաջ անցնելով ավելի քան երեք հարյուր դերասանուհիներից։ Տորվը արժանացել է գովաբանության քննադատների կողմից իր դերասանական խաղի համար։

Անձնական կյանք խմբագրել

2008 թ.-ին Աննան ամուսնացել է Եզր հեռուստասերիալում իր գործընկերոջ՝ Մարկ Վելլիի հետ։ 2010 թ.-ի սկզբին նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2017 - Գիտակցության որսորդ (հեռուստասերիալ)/Mindhunter (ՈՒենդի, հիմնական դեր)
  • 2016 - Գաղտնի քաղաք (հեռուստասերիալ)/Secret City (Հարրիեթ Դանքլի, հիմնական դեր)
  • 2016 - Սթեֆանի/Stephanie (Սթեֆանիի մայրը)
  • 2015 - Գալլիպոլիական պատմություն (մինիսերիալ)/Deadline Gallipoli (Գվենդոլին Չարչիլլ)
  • 2015 - Դուստրը/The Daughter (Աննա)
  • 2014 - Սիրո ժամանակն է/Love Is Now (Վիրջինա)
  • 2014 - Երկնային սուրը/Heavenly Sword (Նարիկո, հնչյունավորում)
  • 2014 - Բաց (հեռուստաֆիլմ)/Open (ՈՒինդսոր)
  • 2010 - Խաղաղ օվկիանոսը (հեռուստասերիալ)/The Pacific (Վիրջինա Գրեյ, 1 սերիա)
  • 2008-2013 - Եզր (հեռուստասերիալ)/Fringe (Օլիվիա Դունհամ, հիմնական դեր)
  • 2008 - Սիուհիներ (հեռուստասերիալ)/Mistresses (Ալեքս, կրկնվող դեր)
  • 2007 - Ֆրանկեյնշտեյն (հեռուստաֆիլմ)/Frankenstein (Նուրս)
  • 2006 - Հայտնության գիրքը/The Book of Revelation (Բրիդջեթ)
  • 2004-2005 - Մեր գաղտնի կյանքը (հեռուստասերիալ)/The Secret Life of Us (Նիկոլա Մարթել, հիմնական դեր)
  • 2004 - ՄաքԼեոդսի դուստրերը (հեռուստասերիալ)/McLeod's Daughters (Ժասմին ՄաքԼեոդ, 2 սերիա)
  • 2003 - Հեշտ ճանապարհորդություն/Travelling Light (Դեբրա Ֆոուլեր)
  • 2002 - Երիտասարդ առյուծներ (հեռուստասերիալ)/Young Lions (կրկնվող դեր)

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել