Աննա Պյաջի (իտալ.՝ Anna Piaggi, մարտի 22, 1931(1931-03-22)[1], Միլան, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 7, 2012(2012-08-07)[2][3][4][…], Միլան, Իտալիա[5][6]), իտալական նորաձևության լրագրող, խմբագիր և ոճաբան, նորաձևության աշխարհում ճանաչվել է որպես նորաձևության դեմք:

Աննա Պյաջի
իտալ.՝ Anna Piaggi
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1931(1931-03-22)[1]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 7, 2012(2012-08-07)[2][3][4][…] (81 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, socialite և գրող
ԱշխատավայրArnoldo Mondadori Editore
ԱմուսինAlfa Castaldi?
Anna Piaggi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աննայի պապը դասավանդել է լատիներեն և հունարեն, հայրը հայտնի «La Rinascente» հանրախանութի կառավարիչն էր, մայրը՝ նույն հանրախանութի նախագահի անձնական քարտուղարը: Ծնողների աշխատանքը Աննայի մոտ դեռ մանուկ հասակում ծանոթություն է ապահովել նորաձևության աշխարհին։ Հայրը մահացել է, երբ նա 7 տարեկան էր, և մայրը նրան ուղարկել է Միլանի մոտ գտնվող Փակ գիշերօթիկ դպրոց, որտեղ նա ստացել է խիստ որակյալ կրթություն, սակայն դա հիմք է ծառայել պատանեկան նոնկոնֆորմիզմի զարգացման համար: Այդ պատճառով ուսումնառությունից հետո նա տուն չի վերադարձել, տնային դաստիարակչուհի է աշխատել, մեկնել է ճամփորդելու, լեզուներ սովորելու, դայակ և ամանեղեն լվացող աշխատելու։ Այդ ժամանակ այնտեղ ապագա էքսցենտրիկ լինելու ակնարկ չկար[7][8]։

Նորաձևության աշխարհում իր կարիերան սկսել է 1960 թվականին իտալական «Arianna» ամսագրի խմբագրի պաշտոնից։ Նույն թվականին նա ծանոթացել է լուսանկարիչ Ալֆ Կաստալդիի հետ, ում հետ երկու տարի անց ամուսնացել է[9]։ Ամուսնությունից հետո նա ամուսնու հետ հաստատվել է Նյու Յորքում, որտեղ շարունակել է իր խմբագրական գործունեությունը՝ 1980-ականների սկզբին գլխավորելով «Vanity» ամսագիրը։

Նորաձևության աշխարհում նրա գործընկերներն են եղել մոդելավորող Կարլ Լագերֆելդը, որը վարել է նրա հանդերձանքների և լրագրողական գործունեության ժամանակագրությունը, Մանոլո Բլանիկը, որը դարձել է նրա բազմաթիվ կոշիկների մշակողը, ինչպես նաև բրիտանացի գլխարկագործ Սթիվեն Ջոնսը, որը նրա համար պատրաստել է բազմաթիվ գլխարկներ, որոնք դարձել են նրա կերպարի անբաժանելի ատրիբուտը: Ժամանակի ընթացքում ձևավորվել է իր յուրահատուկ, խիզախ, ընտրողական ոճը: Իր գործունեության ընթացքում Աննա Պյաջին ոչ մի անգամ հանրությանը չի ներկայացել նույն զգեստով։ 1980-ականների վերջից Պյաջին եղել է իտալական «Vogue»-ի ստեղծագործական խորհրդատուն։

2006 թվականին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի է ունեցել «Anna Piaggi: fashion-ology» ցուցահանդեսը, որտեղ իր անձնական հավաքածուից իրեր է ներկայացրել, այդ թվում՝ 2586 զգեստ և 256 զույգ կոշիկ:

Աննա Պյաջին մահացել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Միլանում գտնվող իր տանը[10][11]։

ԳրքերԽմբագրել

  • Piaggi, Anna and Karl Lagerfeld. Karl Lagerfeld: A Fashion Journal. Thames and Hudson, 1986. ISBN 0-500-01395-0.
  • Lagerfeld, Karl. Lagerfeld’s Sketchbook: Karl Lagerfeld’s Illustrated Fashion Journal of Anna Piaggi. Weidenfeld & Nicolson, 1988. ISBN 1-55584-019-1.
  • Piaggi, A. Africa di Missoni per Italia 90, Anna Piaggi and Gianni Brera. Edizioni Electa, 1990. ISBN 88-435-3410-6.
  • Piaggi, A. Anna Piaggi’s Fashion Algebra, Anna Piaggi. Thames and Hudson, 1998. ISBN 0-500-01876-6.
  • Piaggi, A. Doppie pagine di Anna Piaggi in Vogue. Leonardo Arte, 1998. ISBN 88-7813-883-5.
  • Piaggi, A., Wintour, Anna, Michael Roberts, André Leon Talley, and Manolo Blahnik. Manolo Blahnik Drawings. Thames and Hudson, 2003. ISBN 0-500-28413-X.
  • Clark, Judith (editor). Anna Piaggi Fashion-ology. Victoria and Albert Museum, 2006. ISBN 0-9552335-0-X/ISBN 978-0-9552335-0-0.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել