Վարդուհի (դերասանուհի)

հայ դերասան
(Վերահղված է Աննա Նամուրազյանից)

Վարդուհի, իսկական ազգանունը և անունը՝ Աննա Նամուրազյան-Չիլինգարյան ( օգոստոսի 3 (15), 1862, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1945(1945-03-14), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Վարդուհի
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1862
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 14, 1945(1945-03-14) (82 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Վարդուհին ծնվել է 1862 թվականի օգոստոսի 3-ին (15-ին) Թիֆլիսում։ Բեմական գործունեությունը սկսել է 1879 թվականին՝ Թիֆլիսում, Գևորգ Չմշկյանի հրավերով։ Խաղացել է հայկական տարբեր թատերախմբերում, հյուրախաղերով հանդես եկել Հարավային Կովկասի քաղաքներում։ Եղել է Գևորգ Չմշկյանի և Գաբրիել Սունդուկյանի աշակերտուհին[1]։

Հայ բեմում զարգացրել է ռեալիստական սկզբունքները։ Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թե՛ դրամատիկական, թե՛ կատակերգական դերերում ՝ Շուշան, Խամփերի, Խախո (Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ»)։ Խանումա (Ցագարելիի «Խանումա»

Ժամանակակիցներին հիացմունք է պատճառել Վարդուհու բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները՝ նիստուկացի, բարբառի, տարազի ու շարժուձևի բոլոր մանրամասներով։ Մեծ հաջողությամբ խաղացել է նաև Կուկուշկինայի դերը (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։ 1922 թվականին Երևանի Առաջին պետթատրոնի բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Սունդուկյանի «Պեպո»)։ Նույն թվականին հիվանդության պատճառով թողել է բեմը։ Մահացել է 1945 թվականի մարտի 14-ին Թբիլիսիում[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Խաթաբալա Խամփերի
Գաբրիել Սունդուկյան Պեպո Շուշան
Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր պաշտոն Կուկուշկինա
Ավքսենտի Ցագարելի Խանում Խանում
Սեր առանց խափանման Լիդա
Փարիզի աղքատները Գլոտեդ
Անջելո Ռեջինելդա
Հարստահարված առաքինություն Լուիզ
Կույրը Ժյուլիետ
Մայրական սեր Մարգարիտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вардуи». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «AV Production - Վարդուհի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։