Աննա Սոֆիա Յոհանսոն-Վիսբորգ (շվեդ.՝ Anna Sofia Johansson-Visborg, նոյեմբերի 10, 1876(1876-11-10)[1][2][3][…], Beateberg parish, Շվեդիա[1][3][4] - օգոստոսի 7, 1953(1953-08-07)[1][3], Բրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]), շվեդ կուսակցական, արհմիութենական և քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամ, իրավապաշտպան և ֆեմինիստուհի[7]։

Աննա Յոհանսոն-Վիսբորգ
շվեդ.՝ Anna Sofia Johansson-Visborg
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1876(1876-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրBeateberg parish, Շվեդիա[1][3][4]
Մահացել էօգոստոսի 7, 1953(1953-08-07)[1][3] (76 տարեկան)
Մահվան վայրԲրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]
ԳերեզմանSandsborg Cemetery[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունunion organizer, բարեգործ, donor, գործարար, film exhibitor, cashier, մատուցող և բանվոր
Զբաղեցրած պաշտոններքաղաքային խորհրդի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1][6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունTolfterna?[3]

Կենսագրություն խմբագրել

Աննա Յոհանսոն-Վիսբորգը ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 10-ին, ագարակատերների ընտանիքում։ 1919 թվականին ամուսնացել է Սվեն Գիլֆ Վիսբորգի հետ (շվեդ.՝ Sven Gylfe Visborg, 1885-1957): 1893-1897 թվականներին Գյոթեբորգում աշխատել է որպես տնային սպասուհի, 1897-1900 թվականներին եղել է Ստոկհոլմի գարեջրի գործարանի աշխատակցուհի, 1904-1918 թվականներին՝ ապահովագրական ընկերությունում պաշտոնյա։

1914 թվականին Աննան բացել է սեփական ձեռնարկությունն անշարժ գույքի ոլորտում և դարձել կինոթատրոնի սեփականատեր։ Այդ ժամանակաշրջանում Ստոկհոլմում ստեղծել է Աննա-Յոհանսոն Վիսբորգի հիմնադրամը (շվեդ.՝ Anna Johansson-Visborgs Stiftelse), որի խնդիրն է եղել կարիքավոր անձանց բնակարանով ապահովելը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1901 թվականին Աննա Յոհանսոն-Վիսբորգը դարձել է Շվեդիայի գարեջրի գործարանի աշխատողների առաջին արհմիության (շվեդ.՝ Svenska bryggeriarbetareförbundet) համահիմնադիրներից մեկը, իսկ 1904-1953 թվականներին եղել է կազմակերպության նախագահը։ Բացի այդ, բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Շվեդիայի տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպություններում և տարբեր ժամանակներում եղել է կանանց կոոպերատիվ ասոցիացիայի (շվեդ.՝ Kooperativa Kvinnogillesförbundet, 1907-1938) նախագահը։ Եղել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի (1916-1950), Սոցիալ-դեմոկրատական կանանց ասոցիացիայի վարչության (1920-1924), Ստոկհոլմի կոմունայի խորհրդի անդամ (1929-1933)[8]։

Աննա Յոհանսոն-Վիսբորգը նաև ակտիվորեն մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական կանանց ընտրական շարժմանը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամների ղեկավարությամբ՝ կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի հետ համատեղ։ Որպես քաղաքական գործիչ և ակտիվիստ` աշխատել է գենդերային հավասարության սկզբունքներին հակասող օրենսդրության վերացման կամ ճշգրտման ուղղությամբ։

Աննա Յոհանսոն-Վիսբորգը, որն իր հետևորդներից ստացել է «գարեջրագործ Աննա» (շվեդ.՝ Bryggar-Anna) մականունը, իր ժամանակակիցների կողմից բնութագրվել է որպես «ադմինիստրատորի մեծ տաղանդ ունեցող եռանդուն կին», թեև «դիվանագիտության բացակայությունը» փոքր-ինչ վնասում էր նրա քաղաքական գործունեությանը[9]։

Մրցանակներ խմբագրել

1945 թվականին Աննա Յոհանսոն-Վիսբորգն արժանացել է Շվեդիայի թագավորի անունից տրվող Իլլիս քվորումի ոսկե մեդալին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Anna S Johansson-Visborg (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Anna Sofia Johansson-Visborg 1876-11-10 — 1953-08-07 Fackföreningskvinna, politiker, byggherre
  4. 4,0 4,1 4,2 Beatebergs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/GLA/13019/C/1 (1871-1881), bildid: A0019498_00025
  5. http://www.svenskagravar.se/gravsatt/45763821Svenskagravar.se.
  6. https://gupea.ub.gu.se/bitstream/handle/2077/356/rfkv1917_01_01_06.pdf?sequence=1&isAllowed=y
  7. «Anna Johansson-Visborg». Göteborgs universitetsbibliotek.
  8. «Kooperativa Kvinnogillesförbundet». Svenskt kvinnobiografiskt lexikon.
  9. «Historien om Bryggar-Anna». Norrländska Socialdemokraten. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել