Աննա Մարիա Օրտեզե
Աննա Մարիա Օրտեզե (իտալերեն՝ Anna Maria Ortese, հունիսի 13, 1914[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] - մարտի 10, 1998[6][7][4], Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[4][5]), իտալացի գրող և բանաստեղծուհի։ Արժանացել է Ստրեգա և Վիարեջիո մրցանակների։
Աննա Մարիա Օրտեզե իտալերեն՝ Anna Maria Ortese | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | մարտի 10, 1998[6][7][4] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[4][5] |
Գերեզման | Ստալյենոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծուհի |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
![]() |

Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է պետական պաշտոնյայի բազմազավակ ընտանիքում, մեծացել Իտալիայի հարավում և Տրիպոլիում։ Գրողն ունեցել է հինգ եղբայր և քույր՝ Մարիան, որի հետ ապրել է ամբողջ կյանքում։ Նրա ֆորմալ կրթությունն ավարտվել է 13 տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրտեզեն ապրել է Նեապոլում։ Հաճախ է փոխել բնակության վայրը (Ֆլորենցիա, Տրիեստ, Վենետիկ և այլն. 36 անգամ՝ բնակվելով 16 տարբեր քաղաքներում[11]), մինչև հաստատվել է Ռապալլոյում, որտեղ ապրել է մինչև իր մահը՝ 1998 թվականը։ 1950-ականների կեսերից մինչև 1960-ականների վերջը շատ է ճամփորդել և գրել ճամփորդական նոթեր։
Թաղված է Ստալենոյի հուշարձանային գերեզմանատանը[Ն 1]:
Ստեղծագործություն Խմբագրել
1934 թվականին հրապարակել Է առաջին պատմվածքը՝ «Il Pellirossa», որի սյուժեի համար հիմք է դարձել նավաստի եղբոր մահը[Ն 2]։ Մասիմո Բոնտեմպելիի առաջարկով 1937 թվականին թողարկել է իր պատմվածքների առաջին ժողովածուն «Angelici dolori»։
1953 թվականին նրա երրորդ՝ «Il mare non bagna Napoli» ժողովածուն արժանացել է Վիարեջիո հեղինակավոր մրցանակին։ Ավելի ուշ նրա պատմվածքները, վեպերը և լրագրողական հրապարակումները արժանացել են իտալական և արտասահմանյան կարևոր և նշանակալից գրական մրցանակների, այդ թվում՝ Ստրեգա մրցանակի (1967), Fiuggi-ի (1986) և Արտասահմանյան լավագույն գրքի մրցանակի (1998):
Առաջին գրքի հաջողությունը նա վայելեց, երբ արդեն ծեր էր, ինչի համար նա պարտական էր իր հրատարակչին՝ Ռոբերտո Կալասոյին, որը փրկեց նրա գրքերը լիակատար մոռացումից։ Շատերի կողմից դիտարկվելով Իտալո Կալվինոյի հետ միևնույն մակարդակի վրա՝ Օրտեզեն «մոգական ռեալիզմ» ժանրի հրաշալի ներկայացուցիչ է, ում աշխատանքները անհանգիստ են, առասպելական և հաճախ շատ զվարճալի[12]։
Երկեր (ընտրանի) Խմբագրել
Վեպեր Խմբագրել
- L’iguana (1965) ISBN 978-0-9142-3295-7
- Poveri e semplici (1967)
- Il porto di Toledo (1975)
- Il cappello piumato (1979)
- Il cardillo addolorato (1993)
- Alonso ei visionari (1996)
Պատմվածքներ և ժողովածուներ Խմբագրել
- Angelici dolori (1937)
- L’Infanta sepolta (1950)
- Il mare non bagna Napoli (1953) ISBN 978-1-939931-51-1
- I giorni del cielo (1958)
- La luna sul muro e altri racconti (1968)
- L’alone grigio (1969)
- Estivi terrori (1987)
- La morte del Folletto (1987)
- In sonno e in veglia (1987)
- Il monaciello di Napoli — Il fantasma (2002)
- Mistero doloroso (2010
Էսսեներ, ռեպորտաժներ և ճամփորդական գրքեր Խմբագրել
- Silenzio a Milano (1958)
- Il treno russo (1983)
- Il mormorio di Parigi (1986)
- La lente scura. Scritti di viaggio (1991)
- Le giacchette grigie della Nunziatella
- Corpo celeste (1997)
- Da Moby Dick all’Orsa Bianca (2011)
- Le Piccole Persone (2016)
Տես նաև Խմբագրել
Նշումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Farnetti M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 79.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 OPAC SBN (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Library of Congress Authorities — US Library of Congress.
- ↑ 7,0 7,1 7,2 BeWeB
- ↑ 8,0 8,1 https://artflsrv04.uchicago.edu/cgi-bin/efts/textdbs/IWW//hub.py?type=author&browse=full&auth_code=A0225
- ↑ https://www.babelio.com/prix/47/Meilleur-Livre
- ↑ https://paolofabrizioiacuzzi.it/home/premio-del-ceppo/il-premio/albo-doro/
- ↑ Site ItaliaLibri, biographie d’Anna Maria Ortese
- ↑ https://www.livelib.ru/translations/post/18225-10-pisatelej-kotoryh-nikto-ne-chitaet
Արտաքին հղումներ Խմբագրել
- Anna Maria Ortese(անգլ.)