Աննա Մարիա Էրենստրալ

Աննա Մարիա Էրենստրալ (շվեդերեն՝ Anna Maria Ehrenstrahl, սեպտեմբերի 4, 1666(1666-09-04)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[3][1] - հոկտեմբերի 22, 1729(1729-10-22)[4][5][2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարչուհի, իր հոր՝ Դավիդ Քլյոքեր Էրենստրալի աշակերտուհին[7][8]։

Աննա Մարիա Էրենստրալ
շվեդերեն՝ Anna Maria Ehrenstrahl
Anna Maria Ehrenstrahl.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1666(1666-09-04)[1][2]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[3][1]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1729(1729-10-22)[4][5][2] (63 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմանկար
Ուշագրավ աշխատանքներGustav, 1683-1685, prince of Sweden?[1]
ՀայրDavid Klöcker Ehrenstrahl?[1]
Anna Maria Ehrenstrahl Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1666 թվականին Ստոկհոլմում՝ նկարիչ Դավիդ Քլեքեր-Էրենստրալի ընտանիքում[9]։

1886 թվականին ամուսնացել է Սվեալանդի դատարանի նախագահ Յոհան Ուոթրանգի հետ[8]։ Այն ժամանակվա օրենքների համաձայն՝ պարտավոր չէր վերցնել ամուսնու ազգանունը և հայտնի է Էրենստրալ ազգանունով։ Ամուսնանալուց հետո դարձել է տնային տնտեսուհի։ Ընտանիքի ֆինանսական վիճակը շատ լավ էր, և գումար վաստակելու կարիք Աննա Մարիան չուներ, սակայն նա շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ, և նույնիսկ երբեմն գումար է վերցրել դրա համար, բայց պրոֆեսիոնալ նկարիչ չի եղել ընտանեկան կարգավիճակի պատճառով։ Հետազոտողները ենթադրում են, որ նա բավականաչափ հարգանք է վայելել ժամանակակից նկարիչների մոտ[7]։

Աննա Մարիա Էրենստրալը եղել է իր հոր աշակերտը։ Հանդես է եկել որպես նրա օգնական, ունեցել է իր սեփական արհեստանոցը հոր տանը։ Զբաղվել է հոր կտավներից պատճեններ նկարելով․ այդ ժամանակ պատճենները բավականին արժեքավոր կարգավիճակ ունեին, և դրանք նկարելը շահութաբեր գործ էր։ Ստեղծված օրինակների թվում կարելի է նշել Կարլ XI-ի դիմանկարի պատճենը, որն ստեղծվել է նրա հոր կողմից 1676 թվականին[7]։

Որպես ինքնուրույն նկարիչ՝ վերցրել է իր հոր ստեղծագործության հիմնական հատկանիշները, նկարել է բարոկկո ոճով մարդկանց, երբեմն կենդանիների միայնակ և խմբային դիմանկարները։ Քսանչորս տարեկանում նկարել է տարվա չորս եղանակների ալեգորիան և Ամուրը և Պսիքեն ալեգորիան։ Ավելի ուշ ստեղծել է արքայազն Ֆրեդրիկի և արքայազն Կարլ Գուստավի դիմանկարները՝ այրի թագուհու հանձնարարությամբ (1690), արքայազն Գուստավի դիմանկարը (1685), Դանիայի թագուհի Ուլրիկա Էլեոնորայի և Ավրորա Քյոնիգսմարկի դիմանկարը։

Նկարել է Սվեալանդի դատարանի վեց նախագահների՝ Մագնուս Գաբրիել Դելագարդիի, Գուստավ Ադոլֆ Դելագարդիի, Լարս Վալենշտեդտի, Գաբրիել Ֆալկենբերգի, Ռեյնհոլդ Յոհան ֆոն Ֆերսենի և Կարլ Գիլենշտերնի (1717) դիմանկարները։ 1717 թվականին բոլոր վեց դիմանկարները նվիրել է Սվեալանդի դատարանին[7]։

Մահացել է Ստոկհոլմում 1729 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 63 տարեկան հասակում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Sjöblom A. Anna Maria Ehrenstrahl — P. 380.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/44861
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 Anna Maria Ehrenstrahl (швед.) — 1917.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 En mamsell i akademien. Ulrica Fredrica Pasch och 1700-talets konstvärld. av Anna Lena Lindberg, Stockholm: Signum, 2010. 978-91-86221-05-8
  8. 8,0 8,1 Anna Maria Ehrenstrahl, urn: sbl:16717, Svenskt biografiskt lexikon (art av Axel Sjöblom.), hämtad 2015-02-07.
  9. Wilhelmina Stålberg; P. G. Berg Ehrenstrah, Anna Maria // Anteckningar om svenska qvinnor. — Stockholm: P.G. Berg, 1864. — С. 121.

Արտաքին հղումներԽմբագրել