Աննա Վասիլևնա Մարաևա (ծննդյան անունը` Վոլկովա, հունվարի 21, 1845(1845-01-21), Մեդինսկի շրջան - օգոստոսի 23, 1928(1928-08-23), Սերպուխով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), սերպուխովցի առաջին գիլդիայի վաճառական և գործարանատեր։ Հին գրքեր, ձեռագրեր և սրբապատկերներ հավաքող և հնադավանական գործունեությամբ զբաղվող ականավոր գործիչ։ Մարաևայի հավաքածուները հիմք են հանդիսացել Սերպուխովի պատմության և արվեստի թանգարանի ստեղծման համար։

Աննա Մարաևա
Ծնվել էհունվարի 21, 1845(1845-01-21)
ԾննդավայրՄեդինսկի շրջան
Մահացել էօգոստոսի 23, 1928(1928-08-23) (83 տարեկան)
Մահվան վայրՍերպուխով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, գործարանատեր և մեկենաս

Կենսագրություն խմբագրել

Աննա Վասիլևնա Մարաևան ծնվել է 1845 թվականի հունվարի 21-ին, Կալուգայի նահանգի Մեդինսկի գավառի Տոպորինո գյուղում[2], գյուղացիական ընտանիքում։ Նրա ծնողները՝ Վասիլի և Մակրինա Վոլկովները, զբաղվել են կտավի տնայնագործական արտադրությամբ։ Արխիվային տվյալների համաձայն` Վոլկովները պատկանել են ուղղափառ եկեղեցուն, բայց երբ Աննան տաս տարեկան է եղել, նրանք անցել են հնադավանության և դադարել են հաղորդություն ստանալ[1]։

Աղջիկը ստացել է ավանդական ընտանեկան կրթություն, իսկ 1869 թվականին ամուսնացել է սերպուխովցի վաճառականի որդու՝ Մեֆոդիա (Նեֆյոդ) Վասիլևիչ Մարաևի (1830-1882) հետ, որը նույնպես պատկանել է հնադավանականներին։ Աննայի սկեսրայրը՝ Վասիլի Աֆանասևիչը, ժամանակին ընտանիքի հետ տեղափոխվել է Սերպուխով, որտեղ ընդունվել է հնադավան սեփականատիրոջ գործարան և անցնում կատարել Ֆեդոսեևյան համաձայնությանը։ 1859 թվականին Վասիլի Մարաևը Սերպուխովի մոտակայքում գտնվող Զաբորե գյուղում թղթի վերամշակման գործարան է ձեռք բերել` որպես Երեմինների հնադավան հավատացյալների  անձնական ունեցվածք, իսկ ավելի ուշ` չթադաջման արտադրամաս Դանկի ամայի տարածքում։ 1867 թվականին Մարաևը տեղափոխվել է վաճառական առաջին գիլդիա և Մոսկվայում երկու տուն է ձեռք բերել։ Նրա միակ որդի և ժառանգորդ Մեֆոդիան նույնպես դարձել է սերպուխովյան առաջին գիլդիայի վաճառական, նրան շնորհվել է տոհմական պատվավոր քաղաքացու կոչում[1] և զբաղվել է հայրական բիզնեսով։ Ֆեդոսեևյան հնադավանական ավանդույթի համաձայն Մեֆոդիան և Աննա Մարաևը հարսանիքով չեն ամուսնացել[3], բայց ընտանիքը կայացել է, ծնվել են ութ երեխաներ (չորս որդի և չորս դուստր)։

Վասիլի Աֆանասիևիչը մահացել է 1881 թվականին և ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը ժառանգել է նրա միակ որդին։ Բայց 1882 թվականի հուլիսի 21-ին` 52 տարեկան հասակում, նա հանկարծամահ է եղել, և Աննա Վասիլևնա Մարաևան ստանձնել է արտադրական կապիտալի և բազմանդամ ընտանիքի ղեկավարումը։ Այդ ժամանակ նա 37 տարեկան է եղել։ Ժառանգորդի իրավունքների ստանձնումը սահուն չի ընթացել։ Աննա Վասիլևնայի հանգուցյալ ամուսնու զարմիկը՝ վաճառական Ֆ. Ֆ. Մարաևը, նույնպես հավակնություններ է ունեցել ժառանգության նկատմամբ (ոչ միայն գործարանների, այլ նաև մեծ հողակտորների, Մոսկվայում՝ Ստարո-Բասմաննայա փողոցում ունեցած երկու տան)։ Դատարանում նա փորձել է վիճարկել առանց հարսանիքի ամուսնության օրինականությունը և դրա հիման վրա ստանալ իր մահացած ազգականի ժառանգությունը։ Դատավարությունը տևել է մոտ 10 տարի և ավարտվել 1893 թվականին, երբ Սենատը մերժել է Ֆ. Ֆ. Մարաևի պահանջը։

Նույն թվականին Աննա Վասիլևնան Մոսկվայի գլխավոր-նահանգապետին կից հատուկ հանձնարարություններով պաշտոնյա և սենեկապետ Յուրի Մերլինից գնել է նկարների և հնաոճ իրերի հավաքածու։ Դա ռուսական ավանդական հոգևոր մշակույթի եզակի իրերի հավաքածուի լուրջ համալրում է եղել, որը երկար տարիներ հավաքվել է Մարաևների տանը։ Ամենաարժեքավոր մասունքներից մեկը եղել է «Պուստոզերսկի հավաքածուն» «Ավվակում վարդապետի և նրա հոգևոր հայր վարդապետ Եպիֆանիայի» ինքնագրերով։ Այսօր այդ գրական հուշարձանը լույս է տեսնում ըստ ցուցակների, որոնք Մարաևան պահել է հետնորդների համար[4]։

Ժառանգությունը ստանալուց հետո 1884 թվականին Աննա Վասիլևնան դարձել է Սերպուխովի 1-ին գիլդիայի վաճառական։ 1897 թվականին նրա մանածագործական գործարանում աշխատել են ավելի քան 800 աշխատողներ, մեծածախ առևտուրը հաջողությամբ կազմակերպվել է Նիժնի Նովգորոդի և Ուրյուպինսկի տոնավաճառներում, իսկ Մարաևսկու չթերը մեծ պահանջարկ են ունեցել Ռուսաստանում, հատկապես Պովոլժիեում և Միջին Ասիայի տարածաշրջանում[1]։

1895 թվականին[5] Սերպուխովում սկսվել է Ռոման Կլեյնի նախագծած նոր տան կառուցումը։ Էկլեկտիկական ոճով և նեոկլասիցիզմի տարրերով կառուցված տունը զարդարել է Ֆաբրիչնայա փողոցը (այժմ՝ Չեխովի փողոց, տուն  87): Հետագայում այդ տանը տեղակայվել է Սերպուխովի պատմության և արվեստի թանգարանը[6]։

1890-ական թվականներին Մարաևների գործարանային բիզնեսը սկսել է ֆինանսական դժվարություններ ունենալ, որի արդյունքն է եղել Մարաևայի արդյունաբերական ընկերության շարժական գույքի աճուրդը Սերպուխովում 1913 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Զաբորիեի մանվածքային գործարանը փակվել է[1]։

1918 թվականին Մարաևների ամբողջ ունեցվածքը ազգայնացվել է[7]։ Սկզբնապես արվեստի գործերը նախատեսվել է օգտագործել որպես խրախուսման ֆոնդ չթադաջման մանուֆակտուրայի առաջատար աշխատողների համար։ Բայց 1918 թվականի սեպտեմբերին Սերպուխովի իշխանությունները կրթության ժողովրդական կոմիսարիատից հրաման են ստացել, որ միջոցներ ձեռնարկվեն հավաքածուի պահպանման համար։ 1918 թվականի երկրորդ կեսին Սերպուխովում ժողովրդական կրթության տեղական բաժնի կազմում ստեղծվել է թանգարանի էքսկուրսիոն բաժին։ 1920 թվականի վերջին բացվել է Սերպուխովի հնության և արվեստի թանգարանը[6][8]։

Մարաևների տանը տեղակայված են եղել Հարավային ռազմաճակատի, Հեղափոխական ռազմական խորհրդի և Կարմիր բանակի հրամանատարության շտաբները։ Իոսիֆ Ստալինը 1919 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին բնակվել է երկրորդ հարկում` նախկին տանտիրուհու աշխատասենյակում[5]։ Երկար տարիներ նրա հուշասրահը գոյություն է ունեցել թանգարանում, բայց 1958 թվականին այն փակվել է[4][9]։

Աննա Վասիլևնա Մարաևան մահացել է 1928 թվականի օգոստոսի 23-ին, Սերպուխովում։ Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել գործարանների նախկին բոլոր բանվորներն ու ծառայողները, ովքեր դագաղը տեղափոխեցին ամբողջ քաղաքում (Պոկրովսկի եկեղեցուց մինչ կայարան)։ Նրան թաղել են Մոսկվայի Պրեոբրաժենսկի գերեզմանատանը՝ ընտանեկան գերեզմանատանը[5]։

Բարեգործություն խմբագրել

Առևտրական Մարաևները միշտ էլ ակտիվ բարերարներ են եղել։ Նրանք իրենց մանուֆակտուրայից ստացված եկամտի մեծ մասը ծախսել են Ֆեդոսեևի բարեպաշտության հնադավանների Սերպուխով համայնքին աջակցելու համար[5]։

1906 թվականին, պատահաբար  ձիուց ընկնելուց հետո, մահացել է Աննա Վասիլևնայի չամուսնացած դուստրը՝ Անֆիսան։ Նրա համար պատրաստված օժիտն ամբողջությամբ նվիրաբերվել է Զաբորեում մանվածքային  գործարանին կից հնադավանների Պոկրովսկու տաճար-աղոթատուն կառուցելու համար։ Տաճարը կառուցվել է 1908-1910 թվականներին՝ ճարտարապետ Մեչեսլավ Պիոտրովիչի նախագծով[10]։ Մարաևան միջոցներ է տրամադրել նաև Նաստասինսկի նրբանցքի իր տանը տեղակայված Մոսկվայի հնադավանների աղոթատան պահպանման համար։ Այնուամենայնիվ, պահպանելով ընտանեկան ավանդույթը, ամուսնու նման, նա շարունակել է մնալ Մոսկվայի Պրեոբրաժենսկայա համայնքի ծխական։

Մարաևան Պոկրովսկու եկեղեցուն է հանձնել աղոթասրահի հարդարանքը, ինչպես նաև իր գրքերի, կիրառական արվեստի ստեղծագործությունների, սրբապատկերների հավաքածուի մի մասը։ Դրանց թվում էին 15-17-րդ դարերի «նախանիկոնյան տարեգրության», XVI դարի Նովգորոդի դպրոցի հազվագյուտ նմուշներ։ 1989 թվականին այս եզակի աստվածաբանական համալիրը (ներառյալ 610 սրբապատկեր, 142 հին տպագիր և ձեռագիր գրքեր) տեղափոխվել է թանգարան[8]։

1915 թվականին Մարաևան, իր սեփական միջոցներով, Սերպուխովում բացել է 100 մահճակալանոց հիվանդանոց, որտեղ նրա դուստրերը՝ Աննան և Օլգան, ինչպես նաև թոռները Վերա և Եկատերինա Ուֆիմցևները` գթության քույրեր են աշխատել[11]։ Նրանք ստիպված են եղել ռազմաճակատ մեկնել Ցարսկոե Սելոյի ռազմական շտապ օգնության թիվ 143 գնացքով, որը գտնվել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հովանավորության ներքո[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 В.А.Любартович, 1999
  2. Ныне — Каляево, Медынский район Калужской области.
  3. Старообрядцы-беспоповцы отрицают преемство священства после реформ патриарха Никона в XVII веке, поэтому полагают невозможным совершать таинства брака. Достаточным для брака в такой ситуации, по сложившейся традиции, можно считать родительское благословение.
  4. 4,0 4,1 «Личности русской провинции». Агентство Новостей Подмосковья. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Александр Коншин (1 августа 2013). «Мараевы: старообрядцы-фабриканты». Информационное агентство ТПП-Информ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 «История музея». Серпуховский историко-художественный музей. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  7. Ольга Рожкова. «Закрома родины вдали от столицы». Московский комсомолец. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  8. 8,0 8,1 ««Русское искусство 1870-х – 1910-х годов из собрания серпуховского историко-художественного музея. В рамках выставочного проекта «Золотая карта России»». Государственная Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  9. Валентина Семьянцева (4 мая 2010). «Купчиха и генералиссимус». Московский комсомолец. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  10. Мария Панова. «Покрова Пресвятой Богородицы старообрядческая церковь». «Русские церкви. Фотосправочник-путеводитель». Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  11. Яна Киблицки. «Женщина, оставившая городу наследство». Московский комсомолец. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.

Գրականություն խմբագրել