Աննա Հարությունյան

երաժշտագետ

Աննա Պետրոսի Հարությունյան (հուլիսի 5, 1968(1968-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2009)[1]։

Աննա Հարությունյան
Ծնվել էհուլիսի 5, 1968(1968-07-05) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Աննա Հարությունյանը ծնվել է 1968 թվականի հուլիսի 5-ին Երևանում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը (դաշնամուր), 1987 թվականին՝ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (տեսություն)։ 1992 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և կոմպոզիցիայի բաժինները (Ս. Լուսիկյանի դասարան)։

1993 թվականին սկսել է դասավանդել Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 2004 թվականին՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 2003 թվականին սկսել է դասավանդել ՀՊՄՀ-ում (2012 թվականից՝ դոցենտ, ամբիոնի վարիչ)։

Ուսումնասիրությունները վերաբերում են նոր և նորագույն շրջանի հայ երաժշտության պատմությանը, տեսությանը, երաժշտության դասավանդման մեթոդիկային։ Հեղինակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ («Սոլֆեջիո», 2010, 2013), երաժշտական դպրոցների աշակերտների համար աշխատանքային տետրեր (1–7-րդ դասարաններ, 2013-2017)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։