Աննա Կոշմալ
Աննա Սերգեևնա Կոշմալ (ուկրաիներեն՝ Анна Сергіївна Кошмал; հոկտեմբերի 22, 1994[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի կինոդերասանուհի։ Ճանաչվել է «Խնամիներ» հեռուստասերիալի հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում խաղացած Ժենյա Կովալյովայի դերի շնորհիվ, որի համար երկու անգամ արժանացել է ուկրաինական «Տելետրիումֆ» հեռուստատեսային մրցանակին։ Նկարահանվել է նաև ուկրաինական հանրահայտ «Սաշկա», «Լավ տղան», «Միլիոնանոց գյուղը» (1-ին և 2-րդ եթերաշրջաններ) սերիալների գլխավոր դերերում։
Աննա Կոշմալ | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Анна Сергіївна Кошмал |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 22, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն՝ | Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի |
Կարիերա՝ | 2011 թ. - մեր օրեր |
IMDb։ | ID 5637589 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կիևում՝ 1994 թվականին հոկտեմբերի 22-ին։ Հայրը՝ Սերգեյ Կոշմալը, զինվորական է, մայրը՝ Թամարա Կոշմալը, ուսուցչուհի, ունի ավագ եղբայր՝ Սերգեյը։ Մանկուց զբաղվել է պարարվեստով, սկզբում՝ բալետով, ապա պարահանդեսային, ավելի ուշ՝ սպորտային պարերով։ Զբաղվել է վոկալով, հաճախել է երաժշտական դպրոց։ 2010 թվականին, ծնողների կամքին հակառակ, ովքեր դժգոհ էին իրենց դստեր ընտրությունից, ընդունվել է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը։ 2011 թվականին16 տարեկանում նրան վստահվել է Ժենյա Կովալյովայի դերը ռուս-ուկրաինական հանրահայտ կատակերգական «Խնամիներ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում։ Աննա Կոշմալը մարմնավորել է բարդ խառնվածք ունեցող, անցումային տարիքում գտնվող գոթ-աղջկա դերը, ում ծնողները ամռանը թողել էին երկու տատիկների և մեկ պապիկի խնամքին, ընդ որում՝ աղջիկը նրանց երկար տարիներ չէր տեսել։ Որպեսզի իր կերպարին համապատասխան լինի, նա ստիպված եղավ սև ներկել իր վարսերը։ Աշխատանքը «Խնամիներ»-ում արժանացավ ուկրաինական «Տելետրիումֆ» հեռուստատեսային մրցանակին՝ «Հեռուստաֆիլմի/ սերիալի դերասանուհի» անվանակարգում։ 2012-2013 թվականներին Կոշմալը նկարահանվել է հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանում, որի արդյունքում կրկին հավակնել է«Տելետրիումֆ»-ին։ «Խնամիներ»-ում Աննա Կոշմալը աչքի է ընկել ոչ միայն դերասանական խաղով. Ֆյոդոր Դոբրոնրավովի հետ զուգերգով նա կատարել է «Իմ օրացույց» (5-րդ եթերաշրջան), «Ամեն ինչ կրկնվում է» և «Ուրախ տխրություն» (երկուսն էլ՝ 6-րդ եթերաշրջանում) երգերը, իսկ մենակատարմամբ՝ «Երազներ» և «Իմ փոքրիկ նվագախումբ» երգերը, որոնք հնչում են նաև վեցերորդ եթերաշրջանում։ Աշխատանքը «Խնամիներ»-ում ստիպված էր համատեղել դասերի հետ էստրադային-կրկեսային ուսումնարանում։ Դասավանդողները, գիտենալով Աննայի զբաղվածությունը կինեմատոգրաֆիայում, ըմբռնումով էին մոտենում նրա՝ դասերին հաճախելիության գրաֆիկին։
«Խնամիներ»-ում աշխատանքը ավարտելուց հետո Աննա Կոշմալը ստացավ ուկրաինական մելոդրամիկ «Սաշկա» հեռուստասերիալի գլխավոր դերը։ Այնուհետև գլխավոր դերեր եղան «Մի դրժիր» հեռուստասերիալում, «Երբ կբացվի արշալույսը» մելոդրամիկ հեռուստասերիալում։ Կատակերգական «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր հերոսի եղբոր աղջկա դերը։
2012 թվականին նկարահանվել է Ռենատա Շտիֆելի «Ես ապրում եմ քեզ համար» («Я живу для тебя») տեսահոլովակում։
2014 թվականին նկարահանվել է Ալյոնա Վիննիցկայայի «Նվիրում» («Подария»)տեսահոլովակում։
2017 թվականի ընթացքում նրա մասնակցությամբ հեռուստաէկրան բարձրացան «Թիթեռի պարը», «Ժողովրդի ծառան», «Բալերինա», «Դուստր-խորթ մայր», «Խաչմերուկ», «Դաշա» և «Միլիոնանոց գյուղը-2» սերիալները։ Աննա արդարացիորեն համարվում է ուկրաինական ամենահանրահայտ և պահանջված երիտասարդ դերասանուհիներից մեկը[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011-2012 | ս | Խնամիներ 5—6 | Свати 5—6 | Ժենյա Կովալյովա |
2013-2014 | ս | Սաշկա | Сашка | Սաշա Կովալենկո |
2014 | ֆ | Երբ կբացվի արշալույսը | Когда наступит рассвет | Դաշա Պրադեդ, Սոֆիի դուստրը |
2015 | ս | Ժողովրդի ծառան | Слуга народу | Նատաշա, Վասիլիի բարեկամուհին |
2015-2016 | ս | Մի դրժիր | Не зарікайся | Սվետլանա Մատվիենկո, Լյուդմիլայի դուստրը |
2015 | ս | У Երկիրը | Країна У | էպիզոդիկ դեր (124 սերիա) |
2016 | ս | Մոռացիր և հիշիր | Забудь і згадай | մանկատան դաստիարակչուհի |
2016 | ֆ | Ծեր ջրաղացպանի հեքիաթը | Казка старого мельника | Կրիստինա |
2016 | ս | Տանտիրուհին | Хазяйка | Եկատերինա |
2016 | ֆ | Էքսպրես-գործուղում | Експрес-відрядження | Իրինա, Կատյայի քույրը |
2016 | ս | Միլիոնանոց գյուղը | Село на мільйон | Կատյա |
2016 | ֆ | Նադեժդայի նամակը | Лист Надії | Մաշա/ Տանյա |
2016 | ս | Կյանքի ճանապարհին | На лінії життя | Պացիենտ Իրա 29-րդ, 30-րդսերիաներ |
2017 | ֆ | Խաչմերուկներ | Перехрестя | Մայա, Վերբովի դուստրը |
2017 | ս | Լավ տղան | Хороший хлопець | Դաշա |
2017 | ս | Ժողովրդի ծառան 2. սիրուց մինչև իմպիչմենտ | Слуга народу 2 от любви до импичмента | Նատաշա, Վասիլիի բարեկամուհի (24-րդ սերիա) Վասիլիի հիշողությունները |
2017 | ֆ | Թիթեռի պար | Танець метелика | Լեսյա |
2017 | ս | Միլիոնանոց գյուղը- 2 | Село на мільйон 2 | Կատյա |
2017 | ս | Բալերինա | Балерина | Լիզա |
2017 | ս | Վարպետներ | Спецы | Լիզա Սվյատկևիչ (13, 14 սերիաներ) |
2017 | ս | Դուստրեր-խորթ մայրեր | Дочки-мачехи | Իրինա |
2018 | ս | Օտար հարազատներ | Чужі рідні | Յուլիա |
2018 | ս | Ի հեճուկս ճակատագրի | Всупереч долі | Լիզա |
2018 | ս | Խնամիներ 7 | Свати 7 | Ժենյա Կովալյովա |
Երաժշտություն
խմբագրել- «Ես կկրկնեմ »
- «Ամեն ինչ կրկնվում է»
- «Վալս»
- «Իմ օրացույց»
- «Իմ փոքրիկ նվագախումբ»
Քննադատություն
խմբագրել«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, առանձնացնելով 2012 թվականի հեռուստասերիալների լավագույն դերասաններին, Աննա Կոշմալին հատկացրել էր առաջին տեղը «Տարվա դեբյուտ» անվանակարգում։ Նշվել էր, որ չնայած «Խնամիներ»-ի 5-րդ եթերաշրջանի ոչ միանշանակ ընկալմանը, պատանի դերասանուհին հաճելիորեն զարմացրել է իր կերպարի թարմությամբ[3]։
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրելՊարգևներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Տարեթիվ | Պարգև | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
2012 | Տելետրիումֆ[4] | Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի դերասանուհի (կանացի դերի կատարող) | «Խնամիներ 5» | Առաջադրված |
2013 | Տելետրիումֆ[5] | Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի դերասանուհի (կանացի դերի կատարող) | «Խնամիներ 6» | Առաջադրված |
2014 | Հեռուստաաստղ[6] | Դերասաններ, ովքեր զարմացրել են ձեզ | «Սաշկա» | Առաջադրված |
2018 | Viva! Ամենագեղեցիկները[7] | Ուկրաինայի ամենագեղեցիկ կինը ըստ «Viva!» ուկրաինական ամսագրի | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Анна Кошмал - номінант церемонії Viva! Найкрасивіші 2018» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Почему я спозаранку вспоминаю Деревянко?». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Телетриумф-2012. Фильмы/сериалы» (ուկրաիներեն). Официальный сайт премии «Телетриумф». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Телетриумф-2013. Фильмы/сериалы» (ուկրաիներեն). Официальный сайт премии «Телетриумф». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «ТЕЛЕзвезда 2014: поздравляем победителей!». Теленеделя. 5 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Анна Кошмал — номінант церемонії Viva! Найкрасивіші 2018» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
Հղումներ
խմբագրել- «Звезда «Сватов-5» Анна Кошмал: «На улице меня никто не узнаёт»». Сайт телеканала «Интер». 16 декабря 2011. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- «Биография Кошмал Анны». Mega-Stars. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- Кондратьева, Татьяна (21 декабря 2011). «Внучка-то у «Сватов» совсем испортилась!». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.