Ապահովագրական բրոքեր
Ապահովագրական բրոքեր, անկախ ապահովագրական միջնորդ, որն հանդես է գալիս ապահովադիրների անունից և պաշտպանում վերջիններիս շահերը։ Ունեն մեծ ներդրում միջազգային ապահովագրական և վերաապահովագրական շուկայի զարգացման գործում։ Աշխարհում գրեթե բոլոր խոշոր ապահովագրական գործարքները կատարվում են բրոքերների միջոցով։ Բրոքերները նաև էական ներդրում ունեն ապահովագրական նոր դասերի ներգրավման, ապահովագրության պայմանների մշակման, ապահովագրական ծածկույթի ընդլայման և ապահովագրական ապրանքներն առավել մատչելի դարձնելու գործում, քանի որ հանդիսանալով ապահովադիրների ներկայացուցիչներ՝ ձգտում են նրանց համար ապահովել ապահովագրական լավագույն պաշտպանվածություն՝ հնարավոր շահավետ պայմաններով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Insurance_agent_at_work%2C_Chicago_2014.jpg/200px-Insurance_agent_at_work%2C_Chicago_2014.jpg)
Եկամտի բաշխվածությամբ աշխարհի առավել խոշոր բրոքերային ընկերություններն են «Marsh & McLennan», «Aon» և «Willis Group Holdings» բրոքերային գրասենյակները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աշխարհի 10 ամենախոշոր ապահովագրական բրոքերային ընկերությունները` դասված ըստ 2009 թվականի բրոքերների եկամտերի» (PDF). businessinsurance.com. 2010 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2