Աննա Գյոլդի
Աննա Գյոլդի (գերմ.՝ Anna Göldi, նաև Գյոլդին, հաճախ թարգմանվում է նաև Գելդի, հոկտեմբերի 24, 1734[1], Զենվալդ - հունիսի 13 (24), 1782[1], Գլարուս, Շվեյցարիա), հայտնի է որպես Շվեյցարիայի «վերջին վհուկ», ինչպես նաև Եվրոպայի վերջին կինը, որը մահվան է դատապարտվել վհուկության համար։ Մահապատժի է ենթարկվել 1782 թվականին։ Հանդիսավոր կերպով վերաթաղվել է 2008 թվականին[2]։
Աննա Գյոլդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1734[1] |
Ծննդավայր | Զենվալդ |
Մահացել է | հունիսի 13 (24), 1782[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Գլարուս, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | աղախին և ծառա |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Աննա Գյոլդին ծնվել է 1734 թվականի հոկտեմբերի 24-ին Զենվալդում։ 1765 թվականին տեղափոխվել է Գլարուս։ 17 տարի աշխատել է որպես սպասուհի։ 1780 թվականի սեպտեմբերից Գելդին ապրել է աշխատել է բժիշկ Յոհան Յակոբ Չուդի տանը (գերմ.՝ Johann Jakob Tschudi)։ 1781 թվականի հոկտեմբերին Չուդի երկրորդ դուստր Աննա Մարիան հիվանդացել է։ Աղջիկը հոգեցնցումների մեջ է ընկել և փսխել։ Նրա փսխածի մեջ եղել են ասեղներ[3]։ Չուդին, իբր թե, հայտնաբերել է, որ Աննան պարբերաբար ասեղներ է լցրել Աննա Մարիայի կաթի մեջ։ Արդյունքում Աննան աշխատանքից հեռացվել է։ Չնայած, որ աղջիկը առողջացավ, սկսվեցին հետապնդումներ Գյոլդիի նկատմամբ[4]։
Սկզբնական շրջանում Գյոլդին խուսափել է ձերբակալությունից, սակայն Գլարուսի իշխանությունները հայտարարեցին պարգևատրություն՝ նրա ձերբակալման համար։ Աննա Գյոլդին ձերբակալվել և տանջանքների ենթարկվելով խոստովանել է, որ սատանայի հետ «կապ ունենալու» համար, որը նրան հայտնվել է սև շան տեսքով։ Խոստովանության հիման վրա մահվան դատապարտվել է 1782 թվականի հունիսի 18-ին և գլխատվել։ Որպես պաշտոնական մեղադրանք նշվել է «թունավորումը», այլ ոչ թե կախարդությունը, չնայած որ այդ ժամանակ թունավորման համար չէր նախատեսվում մահապատիժ։
Դատաքննության ժամանակ մշտապես խուսափել են խոսել և մեղադրել կախարդության մասին, իսկ դատական եզրակացությունները և դատավճիռը ոչնչացվել են։ Այդուհանդերձ սույն մեղադրանքը դասվել է վհուկների որսի շարքը։ Այն հանրային մեծ քննարկում է առաջացրել ոչ միայն Շվեյցարիայում, այլև Սրբազան Հռոմեական կայսրությունում։
Ռեաբիլիտացիա Խմբագրել
Շվեյցարիայի դաշնային խորհրդի Գլարուսի ներկայացուցիչ Ֆրից Շիսսերը (գերմ.՝ Fritz Schiesser) առաջարկեց Աննա Գյոլդիի դատավճիռը ճանաչել անօրինական, իսկ որպես փոխհատուցում տպագրել գիրք, որը կլիներ բարոյական պարտք՝ մատուցված շվեյցարացիների կողմից։ Գործընթացը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսի 27-ին՝ դեպքերից 226 տարի անց։ Աննա Գյոլդին ճանաչվեց «անմեղ»[5][6]։ Կա կարծիք, որ Գյոլդին և բժիշկ Չուդին սիրային կապ են ունեցել, և այդ ճանապարհով Չուդին ազատվել է հղիացած անցանկալի սիրուհուց[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ ««Last witch in Europe» cleared» (անգլերեն)։ Swiss News։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15
- ↑ Korrodi-Aebli E.։ «Göldi (Göldin), Anna»։ Swiss Historic Lexicon article (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15
- ↑ Korrodi-Aebli E. Auf den Spuren der letzten Hexe (շվեդ.)Liz. Zürich, 1996.
- ↑ AFP։ «Swiss pardon 18th Century witch» (անգլերեն)։ ABC News։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15
- ↑ Foulkes I.։ «Europe's last witch-hunt» (անգլերեն)։ BBC News։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15
- ↑ «Последняя из ведьм» (ռուսերեն)։ Вокруг света։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կայք նվիրված Աննա Գյոլդիին(գերմ.)
- «Վհուկներից վերջինը» (ռուսերեն)։ Вокруг света։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-15