Աննա Վալերևնա Անդրուսենկո (ռուս.՝ Анна Валерьевна Андрусенко, հուլիսի 3, 1989(1989-07-03)[1], Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի։

Աննա Անդրուսենկո
Ծնվել էհուլիսի 3, 1989(1989-07-03)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2012)
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Աննա Անդրուսենկոն ծնվել է Դոնեցկի մարզում։ Հայրը կրթությամբ եղել է պատմաբան, աշխատել է որպես տնտեսագետ տեղական ընկերություններից մեկում։ Երբ լրացել է Աննայի վեց տարին, ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ Սոչի։ Այնտեղ Աննան սկսել է հաճախել հանրակրթական դպրոց, արել է իր առաջին քայլերը թատերական բեմում։ Դեռ տարրական դպրոցում սովորելու ընթացքում Աննան հաճախել է դերասանական վարպետության արտադասարանային պարապմունքների, մասնակցել տարբեր ցերեկույթների, ներկայացումների ու ստեղծագործական երեկոների։ Հետագայում ընդունվել է Սոչի քաղաքի համալսարաններից մեկի սոցիալ-մշակութային գործունեության ֆակուլտետ։ Սակայն այնտեղ սովորելը չի հաջողվել։ Մեկ տարի չանցած՝ Աննա հեռացել է տանից ու մեկնել Մոսկվա։ Մայրաքաղաքում նա ընդունվել է Մ. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան և սկսել է սովորել դերասանական վարպետություն դերասան և մանկավարժ Բորիս Կլյուևի մոտ։ 2012 թվականին ավարտել է թատերական ուսումնարանը[2]։

Դերասնուհին ճանաչման է արժանացել «Փակ դպրոց» ռուսական միստիկական հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ։ Աննան մարմնավորել է տասնվեցամյա աղջկա՝ Ելիզավետա Վինոգրադովային, որը տառապում է սրտային անբավարարությունից և սրտի փոխպատվաստումից հետո իր մոտ հայտնաբերում է գերբնական ունակություններ։

2012 թվականին հայտնի է դարձել, որ Աննա Անդրուսենկոն ընտրվել է նկարահանվելու իսպանական «Հրեշտակ կամ դև» հեռուստասերիալի ռուսական ադապտացիայում։ 2013 թվականին հայտնի է դարձել, որ Աննա Անդրուսենկոն Պավել Պրիլուչնիի և Դենիս Շվեդովի հետ նկարահանվելու է «Մաժոր» սերիալում՝ մարմնավորելով Վալերիային։ Սերիալը ցուցադրվել է 2014 թվականին Ռուսաստանի Առաջին ալիքով։

Թատերական աշխատանքներ

խմբագրել
  • «Ակամա բժիշկ» – Լյուսինդա
  • «Սիրելիներից մի բաժանվեք» – Լարիսա
  • «Զվարճալի դեպք»
  • «Հին ընկերն ավելի լավ է, քան երկու նորը»
  • «Թակարդ»

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008-2011 ս Ունիվեր Универ Եկատերինա (էպիզոդիկ դեր, սերիա №159)
2011 ս Սպիտակ մարդ Белый человек Ելիզավետա
2011 ս Ամազոնուհիներ Амазонки Մարիա (էպիզոդիկ դեր, սերիա 16)
2011-2012 ս Փակ դպրոց Закрытая школа Ելիզավետա Վինոգրադովա
2012 ֆ Մնաս բարով, Կատյա Прощай, Катя / Elveda Katya' Եկատերինա
2013 ս Եվ հայրերը, և երեխաները И отцы, и дети Ասոլ (էպիզոդիկ դեր)
2013 ս Հրեշտակ կամ դև Ангел или демон Մարիա Ավերինա (հրեշտակ)
2014 ս Մաժոր Мажор Վալերիա
2014 ս Կազանովայի սիրելի կանայք Любимые женщины Казановы Կլավդիա Կալինինա
2015 ս Գյուղական սիրավեպ Деревенский роман Ալյոնա
2016 ս Փախստական ազգականներ Беглые родственники Յուլիա, Դմիտրիի սիրելին և հարսնացուն
2016 ֆ Մատրյոշկա Матрёшка Տատյանա
2018 ս Դեսպանություն Посольство Տատյանա Ռոդիոնովա, ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության քարտուղար

Աննա Անդրուսենկոն նկարահանվել է նաև Սերգեյ Ռիբաչյովի «Глазки» և ПФД «Для неё» տեսահոլովակներում[3]։

Մրցանակներ

խմբագրել
  • 2012 — «Ոսկե նարինջ» թուրքական միջազգային կինոփառատոն մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Մնաս բարով, Կատյա» ֆիլմում Եկատերինայի դերի համար[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «БИОГРАФИЯ АННЫ АНДРУСЕНКО».
  3. http://angelordemon.ru/za-kadrom/anna-andrusenko-v-klipe-dlya-neye.html Արխիվացված 2019-05-31 Wayback Machine Анна Андрусенко в клипе ПФД — Для Неё
  4. «Фильм «Прощай, Катя» тронул сердца российских зрителей». МК-Турция. «Московский комсомолец». 21 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել