Անճոռնի ճուտիկը (մուլտֆիլմ, 2010)

«Անճոռնի ճուտիկը», Գարրի Բարդինի ստեղծած առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։ 2010 թվականի օգոստոսի 11-ին, Լոկարնոյի կինոփառատոնին տեղի է ունեցել պրեմիերան, իսկ ռուսական պրեմիերան՝ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը։ Ռուսական կինոթատրոններում սկսվել է ցուցադրվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ից։ Նույնանուն հեքիաթի հեղինակային իրավունքները պատկանում են Հանս Քրիստիան Անդերսենին։

Անճոռնի ճուտիկը
ռուս.՝ Гадкий утёнок
ֆր.՝ Le vilain petit canard[1]
Տեսակմուլտֆիլմ և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրանիմե ֆիլմ[1] և պրիտչա
Հիմնված էԱնճոռնի ճուտիկը
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՀնչյունավորումԿոնստանտին Ռայկին, Vladimir Kachan?, Վլադիմիր Սպիվակով, Յուլյա Ռութբերգ, Turetsky Choir Art Group?, Արմեն Ջիգարխանյան և Սվետլանա Ստեպչենկո
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի և Sergey Anashkin?
ԽմբագիրPer Risager?[1]
Երկիր Ռուսաստան[1]
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍթայեր (կինոընկերություն)[1]
ԴիստրիբյուտորK-Films Amerique?[1]
Տևողություն75 րոպե[1]
Թվական2010[1]
bardin.ru/gu.htm

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Նկարիչներ և բեմադրողներ՝ Կիրիլ Չելուշկին, Արկադի Մելիք-Սարգսյան
  • Կոմպոզիտոր՝ Պյոտր Չայկովսկի, Սերգեյ Անաշկին
  • Խոսքերի հեղինակ՝ Յուլի Կիմ
  • Նկարիչներ՝ Իրինա Սոբինովա-Կասսիլ, Վլադիմիր Մասլով, Մարինա Լագունովա, Օլգա Ուսաչևա։

Հնչյունավորողներ խմբագրել

  • Տուրեցկիի երգչախումբ՝ բակի բնակիչներ
  • Սվետլանա Ստեպչենկո՝ անճոռնի ճուտիկ
  • Վլադիմիր Սպիվակով՝ հայր աքաղաղ
  • Յուլիա Ռուտբերգ՝ մայր հավ
  • Վլադիմիր Կաչան՝ վայրի սագ
  • Արմեն Ջիգարխանյան՝ հնդկահավ
  • Կոնստանտին Ռայկին՝ որդ
  • Գրիգորի Անաշկին՝ վայրի սագ
  • Լյուբով Մատյուշինա՝ բադ
  • Գարրի Բարդին՝ բադաքլոր-կոնֆերանս/ հեղինակային տեքստ
  • Ալեքսանդր Ռիբակ՝ աղվես

Սյուժե խմբագրել

Թռչունների բակում, ոչ սովորական ձվից ծնվում է տարօրինակ տեսակի բադ։ Բոլոր տնային թռչունները նրան անճոռնի են համարում։ Ֆիլմում բադը պլաստիլինից է, իսկ մյուս տնային թղչունները՝ սագերը, բադերը և հնդկահավերը՝ փետուրներով։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչում է Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապների լիճ» և «Շելկունչիկ» բալետներից վերադաշնակված երաժշտությունը՝ կոմպոզիտոր Սերգեյ Միխայլովիչ Անաշկինի կողմից։ Որոշ հատվածներ վերադաշնակված են Յուլիա Կիմի բանաստեղծության երգի ներքո։ Նշանավոր փաստ է համարվում վալսից մարշ փոփոխությունը ( տես Տոնական մարշ), նաև անսովոր վերադաշնակված տեսարանը՝ «Կարապների լիճ» բալետից «Անճոռնի, ճուտիկ անճոռնի» երգի։

  1. Մուտք՝ սցենար 6 բալետից կազմված «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  2. Ձագերի մուտքը՝Pas de deux: Վարիացիա II (ՓԵրի Դրաժեյի պարը) «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  3. Հիմն՝ Գավաթներով պարը` վալս «Կարապների լիճ» բալետից
  4. Կերի տեսարան՝ դիվերտիսմենտ գ) Թեյ (Չինական պար) «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  5. Անճոռնի ճուտիկի երազը՝ մուտքը «Կարապների լիճ» բալետից։
  6. Անճոռնի ճուտիկի առաջին մեներգը(«Օ, ինչ մութ է շուրջ բոլորը․․․»), տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
  7. Տեսարան 1 — Պարերով տեսարան՝ Զսպանակավոր տիկնիկների դևային պար «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  8. Հավի և բադի զրույցը («Դե ինչ, մեզ պարզ է, վերջապես․․․») — Կարապների պարը VII) Coda «Կարապների լիճ» բալետից
  9. Ճուտիկների պարը— ռուսական պար «Կարապների լիճ» բալետից
  10. Բադիկների պարը— Pas de deux: II) Andante-allegro «Կարապների լիճ» բալետից
  11. Անճոռնի ճուտիկի պարը— Pas de deux: IV) Coda «Կարապների լիճ» բալետից
  12. Անճոռնի ճուտիկի երկրորդ մեներգը («Ահա, նա կրկին միայնակ է․․․») — տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
  13. Տեսարան 2 —Կարապների պարը՝ V) Pas d’action «Կարապների լիճ» բալետից
  14. Տեսարան աղվեսի հետ— Տեսարան 6, Ձյունե փաթիլների պարը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  15. Անճոռնի ճուտիկի երրորդ մեներգը(«Ինչպես, ինչպես հասնել տուն․․․») —տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
  16. Տեսարան 3 — դիվերտիսմենտ՝ ե) Հովիվների պարը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  17. Տեսարան 4 — Կարապների պարը III) Allegro moderato («Փոքրիկ կարապների պարը») «Կարապների լիճ» բալետից
  18. Տեսարան 5 — Կարապների պարերը V) Pas d’action «Կարապների լիճ» բալետից
  19. Տոնական մարշ— Մարշ / Ծաղիկների վալսը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից Pas de deux: I) Tempo di valse ma non troppo vivo, qasi moderato / Pas de deux: IV) Coda «Կարապների լիճ» բալետից
  20. Տեսարան 6 — Իսպանական պար «Կարապների լիճ» բալետից
  21. Տեսարան 7 — տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
  22. Վայրի սագի մեներգը(«Որդիս, շատ մի շտապիր․․․») — Pas de deux: Andante maestoso «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
  23. Տեսարան 8 — մուտքը «Կարապների լիճ» բալետից
  24. Եզրափակիչ տեսարան—Վերջին տեսարան 29 «Կարապների լիճ» բալետից

Քննադատություն խմբագրել

Ռեժիսորի ասելով՝

  Սա ինքնօրինակ սցենար է, Անդերսենից ես վերցրել եմ միայն անճոռն ճուտիկի կերպանափոխությունը կարապի, ուրիշ բան հեքիաթից չեմ վերցրել։  

Արդյունքում առաջացավ մռայլ հակատոտալիտարիզմ այլատյացություն մասին։

  Կարելի է շատ անգամ հիշատակել Անդերսենի անգթությունը, որը ստեղծել է մռայլ հեքիաթներ, բայց Գարրի Բարդինը ավելի անգութ է։ Իր «Անճոռնի ճուտիկը» այլաբանորեն խոսում էայլատյացություն մասին, և համարյա մինչև վերջ զգայուն հանդիսատեսին չի տրվում մեկ պահ արտաշնչելու համար՝ նրան կխփեն հենց այնքան, որքան աքացի է հասնում խեղճ հերոսին մինչև փետրավորման պահը։  

Քննադատների կարծիքով, ֆիլմում ուժեղ է զգացվում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպի ազդեցությունը։

Հաղթանակի շքեթի Կարմիր հրապարակի վրա ծաղրերգություն է, և ֆիլմի վերջը, որտեղ կարապ դարձած անճոռնի ճուտիկը վրեժ է լուծում բակի բնակիչներից, քննադատների մոտ հակասական արձագանք առաջացրեց։ Քննադատները նշում են ֆիլմի արհեստական ձգձգումը, բազմազան նույնատիպ կրկնությունները, կոմիկական վարժաձևի աղքատիկությունը, թույլ սյուժետային զարգացումները։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • Գրան-Պրի Մումբայի ՇՄՖ (Հնդկաստան) — 2010 թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Սիտեժում (Իսպանիա) — 2010 թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Բուենոս-Այրեսում (Արգենտինա) —2011թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Երևանում (Հայաստան) — 2011թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Սիետլում (ԱՄՆ) — 2011թ․
  • Ժուրիի մրցանակ ՇՄՖ Կլիվլենդում (ԱՄՆ) — 2011թ․
  • Ժուրիի մրցանակ ՇՄՖ Տեպլեցում (Չեխիա) — 2011թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Հնդկաստանում —2011թ․
  • Գրան-Պրի ՇՄՖ Բուխարեստում (Ռումինիա) — 2011թ․
  • Նիկա — 2011թ․
  • Նոմինացիա ՄԿՖ Բրիսբենում (Ավստրալիա) — 2011թ․

Փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվել են տարբեր տեխնոլոգիաներ՝ տիկնիկներ (իրական փետուրներից), պլաստիլին, խամաճիկներ։
  • Ֆիլմում մասնակցում էին մոտ 400 տիկնիկ՝ պատրաստված տասնյակ մակետներից, նկարահանվել է ավելի քան 700 տեսարան։
  • Գարրի Բարդինի ասելով (ռուսական «Թող խոսեն» հաղորդման եթերը ապրիլի 23-ին 2010թ․), Առաջին ալիքը կտրականապես հրաժարվեց ցույց տալ «Անճոռնի ճուտիկը», իսկ Ռոսիա 1 հեռուստաալիքը հայտարարել է, որ չի ցուցադրի Արտ հաուս։
  • Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում էր դատարկ սրահներով։ Առաջին ուիքենդի ընթացքում ռուսական ցուցադրումների ժամանակ ֆիլմը հավաքում է ընդամենը 66000$: Իսկ 3 շաբաթվա ընթացքում՝ 145000$։
  • Դմիտրի Բիկովը «Աշխատանք» թերթի 2010թ. դեկտեմբերի 30-ին թողարկված համարում իր «Ավելի կարճ և յուղալի» հոդվածում ֆիլմը անվանել է «տարվա իրադարձություն»․ ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Catalog of the Digital Discoverability Project of the RDIFQ

Արտաքին հղումներ խմբագրել