Սմբատ Տերունյան

հայ հասարակական գործիչ, բանաստեղծ

Սմբատ Մարտիրոսի Տերունյան (Տեովլեթյան, 1923, Միտիլինի, Commune of Mytilini), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։

Սմբատ Տերունյան
Ծնվել է1923
ԾննդավայրՄիտիլինի, Commune of Mytilini
Մասնագիտությունբանաստեղծ և հասարակական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Նիկոզիայի Մելքոնյան կրթական հաստատությունը (1942), 50-ական թվականներին հաճախել Լոնդոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացները։ Տերունյանը Մելքոնյան կրթական հաստատության հոգաբարձության անդամ է։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության 2-րդ և 8-րդ համագումարներին։ «Մինչև վերադարձ» (1946) ժողովածուում արտացոլված է հեղինակի քաղաքացիական նկարագիրը, այն համոզումը, որ սփյուռքահայության հեռու լինելը Խորհրդային Հայաստանից «․․․ պիտի տանի ․․․ մահվան»։ «Համեցող այգաբաց» (1959) և «Ճառագայթ և մշուշ» (1968) ժողովածուները բովանդակում են քնարական տաղաշարքեր, որոնց հիմնական թեման սերն է, բնությունը, փիլիսոփայական խոհը։ Երևանում լույս է տեսել Տերունյանի «Տարագիր տաղեր» (1981) ժողովածուն։

  • Տարագիր տաղեր, Բեյրութ, 1996։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 689