Սմբատ Փանոսյան

հայ արձակագիր

Սմբատ Փանոսյան (1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1995(1995-05-27), Լաթակիա, Սիրիա), հայ գրող։

Սմբատ Փանոսյան
Ծնվել է1909
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 27, 1995(1995-05-27)
Վախճանի վայրԼաթակիա, Սիրիա
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն (1930)
Սմբատ Փանոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 1920 թվականին ապաստանել է Նահր էլ Օմարի որբանոցում, որը 1922 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ։ 1930 թ. ավարտել է Նիկոզիայի Մելքոնյան կրթական հաստատությունը։ Տպագրվել են Փանոսյանի պատմվածքները («Անարձագանք քայլեր», 1949, «Սերը, որ գին չուներ», 1968, ժողներ), «Որ մրրկավ էին զատված» (1943) վեպը, «Հայկական վերք» (1959) երգիծական վիպակներ են։ Փանոսյանն իր ստեղծագործություններում պատկերել է գաղթական հայի կյանքը, արտացոլել արաբական իրականությունը։

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Փանոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։