Անիտա Քիլլի

նորվեգացի կինոռեժիսոր

Անիտա Քիլլի (նորվ.՝ Anita Killi, հունվարի 17, 1968(1968-01-17), Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ-մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր։

Անիտա Քիլլի
Ծնվել էհունվարի 17, 1968(1968-01-17) (56 տարեկան)
ԾննդավայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա և Volda University College?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և նկարազարդող
IMDbID ID 0453167

Կենսագրություն

խմբագրել

Անիտա Քիլլին 1988-1990 թթ. Օսլոյում Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ակադեմիայում ուսանել է գրաֆիկական դիզայն և պատկերազարդում, 1990-1992 թթ. մուլտիպլիկացիա է ուսանել Վոլդա համալսարանի քոլեջում, 1996 թվականին՝ Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ակադեմիայում։ Սովորել է նաև Էստոնիայում։

Անիտա Քիլլին նկարել է մի շարք մրցանակակիր մուլտիպլիկացիոն ֆիլմեր, այդ թվում՝ «Փշե ցանկապատ» (2001 թ.), որը ճանաչվել է որպես նորվեգական կինոնկար, որը 2002 թվականին առավելագույն միջազգային մրցանակների է արժանացել։ Բացի անիմացիոն նկարահանումները, Քիլլին նկարել է անիմացիոն գովազդներ, վավերագրական և ինդուստրիալ ֆիլմեր։ 2009 թվականին ավարտել է «Զայրացած մարդը» անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է Գրո Դալեի և Սվայն Նիհուսի համանուն պատկերագրքի վրա և վերաբերում է ընտանեկան բռնությանը։ 2011 թվականի դրությամբ ֆիլմը ցուցադրվել է գրեթե հարյուր կինոփառատոների ժամանակ և արժանացել բազմաթիվ մրցանակների՝ Անիտա Քիլլին դարձնելով 2010 թվականի ամենաշատ մրցանակների արժանացած կինոգործիչը[1]։

1995 թվականից Քիլլին Դովրեի ընտանեկան ագարակում ղեկավարում է Trollfilm AS անիմացիոն ստուդիան։ Նրա ֆիլմերի մեծ մասում օգտագործվող տեխնիկան անիմացիոն հատվածների և բազմակողմանի տեխնիկայի կադր անիմացիայի համադրություն է։

Քիլլին որպես ոգեշնչման աղբյուր հիշատակում է Յուրի Նորշտեյնին և Միքայել Դյուդոկ դը Վիտին[2]։

Ընտրված ֆիլմագրություն

խմբագրել
  • 1992: Glassballen, 4 րոպե (ռեժիսոր)
  • 1994: Sirkel, 5 րոպե (նկարիչ-մուլտիպլիկատոր)
  • 1996: Lávrasiid Áigi կամ Solens datter (Արևի դուստր), 12 րոպե (ռեժիսոր)
  • 1997: Langt, langt borte (Հեռու, հեռու), 4 րոպե (նկարիչ-մուլտիպլիկատոր)
  • 1999: Kongen som ville ha mer enn en krone (Մեկից ավելի գահ ցանկացող թագավորը)
  • 2001: Tornehekken (Փշոտ ցանկապատ), 13 րոպե (ռեժիսոր)
  • 2009: Sinna mann (Զայրացած մարդ), հիմնված ՝ Sinna Mann պատկերազարդի գրքի վրա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Filmweb.no: Anita Killi og Sinna Mann vant flest priser 2010 (in Norwegian)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել