Միքայել Դյուդոկ դը Վիտ

հոլանդա-բրիտանացի անիմատոր

Միքայել Դյուդոկ դը Վիտ (հոլ.՝ Michaël Dudok de Wit, հուլիսի 15, 1953(1953-07-15)[1][2][3][…], Abcoude[2]), հոլանդացի նկարիչ-մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, նկարազարդող, սցենարիստ և նկարիչ։

Միքայել Դյուդոկ դը Վիտ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1953(1953-07-15)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրAbcoude[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[3]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունSurrey Institute of Art & Design, University College? (1978)[2], History of the art schools of Geneva? (1975)[2] և University for the Creative Arts?
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարազարդող, սցենարիստ, նկարիչ, մուլտիպլիկատոր, գրող և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdudokdewit.co.uk
 Michael Dudok de Wit Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Ֆարնհամի արվեստի քոլեջը (Մեծ Բրիտանիա)։ Նրա թեզային աշխատանքը «Հարցազրույց»-ն է (1978 թ.): Մեկ տարի ապրելով Բարսելոնայում՝ նա բնակություն է հաստատում Լոնդոնում, հեռուստատեսության համար ստեղծում է անիմացիոն ֆիլմեր:Ֆիլմը առաջադրվել է Օսկարի, արժանացել է «Սեզար» և Cartoon d'or մրցանակաների։

Իր սեփական ստուդիայում ստեղծել է գովազդային հոլովակներ, մուլտսերիալներ։ Նրա «Հայրեր և դուստրեր» (2000) աշխատությունը արժանացել է միջազգային 22 մրցանակների[4], այդ թվում նաև "Օսկար"մրցանակի (2001)[5], և նույն տարում նաև BAFTA մրցանակին[6]։ 2016 թվականին էկրան է բարձրանում «The Red Turtle» ֆիլմը։

Անգլիայի և արվեստի աշխարհի տարբեր քոլեջներում անիմացիա է դասավանդում։ Գերադասում է նկարահանել ֆիլմեր, որոնցում չկա հստակ պատմություն, բայց կա հայեցակարգ, հատուկ տրամադրություն, անկեղծություն։

Հայտնի է նաև որպես գրքեր զարդարող, նկարազարդարող։

Մրցանակներ խմբագրել

«Le moine et le poisson»-ը (1994) առաջադրել է "Օսկար" մրցանակի, արժանացել է "Սեզար" մրցանակներին։

Ֆիլմագրություն խմբագրել

Միքայելը 1978 թվականից մինչև 2016 թվականը նկարահանել է 12 ֆիլմ[7].

  • 2016 The Red Turtle (ռեժիսոր, նկարիչ)
  • 2006 The Aroma of Tea (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
  • 2003 La prophétie des grenouilles (նկարիչ։ Փիղ)
  • 2001 Father and Daughter (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
  • 1999 Fantasia/2000 (նկարիչ)
  • 1998 T.R.A.N.S.I.T. (կարճամետրաժ) (նկարիչ)
  • 1998 L’enfant au grelot (կարճամետրաժ) (նկարիչ)
  • 1994 Le moine et le poisson (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
  • 1993 Prince Cinders (նկարիչ)
  • 1992 Tom Sweep (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ)
  • 1981 Heavy Metal (նկարիչ — «Den»-ի մասը)
  • 1978 The Interview

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Dudok de Wit, Michael // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323064811/http://jeugdliteratuur.org/auteurs/michael-dudok-de-wit
  4. Michael Dudok de Wit — призы
  5. «Премия «Оскар» 2001 — номинанты и победители». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  6. BAFTA Awards 2001
  7. страница на сайте IMDb