Անժելիկա Հարությունյան
հայ երգիչ
Անժելիկա Երվանդի Հարությունյան (հունիսի 18, 1926[1][2], Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - 2004, Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային երգչուհի (քնարական սոպրանո)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1977)։
Անժելիկա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1926[1][2] Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | 2004 Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | քնարական սոպրանո[1][2] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1][2] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1956)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1956 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (դասատու՝ Թամար Շահնազարյան), այնուհետև ասպիրանտուրան։ 1958 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի[4]։
Հանդես է եկել նաև որպես համերգային երգչուհի։ Շրջագայել է արտասահմանում։ 1979 թվականին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[4]։
Մուսորգսկու անվան համամիութենական մրցույթի դափնեկիր է (1964)։
Դերերգեր
խմբագրել- Օլիմպիա (Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Շուշան (Տիգրանյանի «Դավիթ Բեկ»)
- Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»)
- Մագդա Սորել (Մենոտիի «Հյուպատոսը)»
- Վեներա (Վագների «Տանհոյզեր»)
- Միքաելա (Բիզեի «Կարմեն»)
- Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)
- Իոլանտա (Չայկովսկու «Իոլանտա»)
- Տոսկա (Պուչինիի «Տոսկա»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ 4,0 4,1 «Անժելիկա Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Հարությունյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։ |