Անդրիչի ինստիտուտ

ինստիտուտ Անդրիչգրադում, Բոսնիական հանրապետություն

Անդրիչի ինստիտուտ (սերբ.՝ Андрићев институт), հասարակական գիտությունների, արվեստի և գրականության էլիտար ինստիտուտ, որը բացվել է Անդրիչգրադ քաղաքում (Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա) 2013 թվականի հունիսի 28-ին[1]։ Անունը ստացել է լեգենդար հարավսլավացի գրող Իվո Անդրիչի պատվին։ Ինստիտուտը գործում է որպես բյուջետային հաստատություն, որը ֆինանսավորվում է Սերբական Հանրապետության և Սերբիայի կողմից։

Անդրիչի ինստիտուտի շենքը, Անդրիչգրադում

Ինստիտուտի տնօրենն է Էմիր Կուստուրիցան։ Կառավարման կոմիտեի կազմում են Օլեգ Այրապետովը, Սվետոզար Ռայակը, Միրոսլավ Պերիշիչը, Պերո Սիմիչը, Իվան Օբրադովիչը[2]։ Ինստիտուտն ունի իր` Իվո Անդրիչի անվան գրադարանը[3]։

Կառուցվածք խմբագրել

Ինստիտուտը գրանցվել է Արևելյան Սարաևոյի շրջանային դատարանում 2013 թվականի հունիսի 20-ին[4]։ Ինստիտուտը ներառում է.

  • Պատմության բաժին
  • Գրականության բաժին
  • Արևելագիտության բաժին
  • Կինեմատոգրաֆիայի բաժին
  • Լրատվամիջոցների բաժին։

2014 թվականի դեկտեմբերի 1-ից գործում է Պատմության բաժնի միջազգային գիտական կոմիտեն։ Ինստիտուտի կողմից հատուկ ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված միջոցառումների ծրագիր։ Գիտական կոմիտեն որոշում է «Историјске свеске» ամսագրի համարների թեմաներն ու բովանդակությունը։ Էլեկտրոնային ձևով բոլոր համարները հասանելի են Անդրիչևի ինստիտուտի կայքում[5]։ Զանգվածային լրատվության վարչությունը հրատարակում է «Իսկրա» ամսագիրը[6]։

Պագևներ խմբագրել

2016 թվականից ինստիտուտը ներկայացնում է Իվո Անդրիչի անվան մրցանակ լավագույն վեպԻ և ընդհանուր գրական գործունեության համար։

  • 2016 թվականին մրցանակակիրներ են դարձել Վլադիմիր Կեցմանովիչը «Օսամա» վեպի համար և Մատիա Բեչկովիչը՝ համատեղ գրական գործունեության և «Երեք բանաստեղծություն» գրքի համար[7][8]։
  • 2017 թվականին մրցանակակիրներ են դարձել Դուշան Կովաչևիչը՝ համատեղ գրական գործունեության և «Մի սիրո հիպնոս» դրամայի համար, ինչպես նաև Զախար Պրիլեպինը «Բնակավայրը» վեպի և «Յոթ կյանք» ժողովածուի համար[9][10][11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Отворен Андрићев институт („РТС“, 28. јун 2013) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Приступљено 19. 8. 2015.
  2. «Веб-сајт Андрићевог института». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Библиотека „Иво Андрић" | Андрићев институт». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  4. Registrovan Andrićev institut u Andrićgradu Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (սերբ.)
  5. «Веб сајт Андрићевог института - публикације». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. «ИСКРА — Електронске новине Андрићевог института». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  7. Кецмановић и Бећковић добитници награде Института Иво Андрић Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
  8. Бећковић: Надам се да би се и Андрић сагласио са одлуком жирија Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
  9. Прилепину и Ковачевићу уручена награда у Андрићграду Արխիվացված 2019-01-22 Wayback Machine (սերբ.)
  10. „Андрић” за животно дело Ковачевићу и Прилепину Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
  11. Захар Прилепин получил премию имени Иво Андрича за роман "Обитель" и сборник "Семь жизней" Արխիվացված 2018-04-23 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել