Անդրեու Ֆոնտաս Պրատ

իսպանացի ֆուտբոլիստ

Անդրեու Ֆոնտասը (իսպ.՝ Andreu Fontàs Prat, նոյեմբերի 14, 1989(1989-11-14)[1][2], Բանիոլես, Պլա դե լ՛Էստան), իսպանացի ֆուտբոլիստ, Սելտայի պաշտպան։

Անդրեու Ֆոնտաս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեու Ֆոնտաս Պրատ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Բանյոլաս, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա ՖԱ
Համար 24
Պատանեկան կարիերա
1995 - 2006
2006 - 2007
2007 - 2008
Բանյոլաս ՖԱ
Ջիորնա ՖԱ
Բարսելոնա ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 -
2008 - 2011
Բարսելոնա ՖԱ
Բարսելոնա Բ
10 (0)
72 (2)
Ազգային հավաքական
2008
2009
2010- ներկա
2010- ներկա
Իսպանիայի մինչև 19
Իսպանիայի մինչև 20
Իսպանիայի մինչև 21
Կատալոնիա
2 (0)
9 (0)
2 (0)
2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 14-ին Իսպանիայում։ Ֆոնտասը Բարսելոնա է եկել 2007 թվականին Ջիորնայից, որտեղ 1 տարի էր անցկացրել։ Մինչ այդ նա լքել է հարազատ Բանյոլեսը, որտեղ խաղացել է 1996 թվականից։ Մի քանի ամիս խաղալով Խուվենիլ Ա-ում, նա տեղափոխվեց Բարսա Բ, որտեղ անցկացրեց 2, 5 մրցաշրջան։ Այդ ընթացքում նա օգնեց թիմին բարձրանալ մինչ Սեկունդա և այնտեղ գրանցել պատմության մեջ լավագույն արդյունքը՝ 3-րդ հորիզոնական։ 2011 թվականի հուլիսին որոշվեց նրան տեղափոխել առաջին թիմ և ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը մինչ 2013 թվականի հունիսի 30-ը։ 2011/2012 մրցաշրջանում Ֆոնտասը կլինի առաջին թիմի լիարժեք անդամ։ Ֆոնտասը հիանալի կենտրոնական պաշտպան է։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ է և խելացի է։ Սկզբում նա հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն տարիների ընթացքում Անդրեուն վերածվեց հուսալի կենտրոնական պաշտպանի, ով նաև արտակարգ փոխանցումների է տիրապետում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեու Ֆոնտաս Պրատ» հոդվածին։