Անդրեու

իսպանացի ֆուտբոլիստ

Անդրեու Գարաո Մայորալ (իսպ.՝ Andreu Guerao Mayoral, հունիսի 17, 1983(1983-06-17)[1][2] կամ հուլիսի 17, 1983(1983-07-17), Բարսելոնա, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։

Անդրեու
Անդրեուն ձախից
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեու Գարաո Մայորալ
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1983(1983-06-17)[1][2] (40 տարեկան) կամ հուլիսի 17, 1983(1983-07-17) (40 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա Բարսելոնա
Հասակ 179
Քաշ 75
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռասինգ Սանտանդեր
Համար 24
Պատանեկան կարիերա
1993—2003 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Իսպանիա Բարսելոնա C 78 (8)
2003—2005 Իսպանիա Բարսելոնա Բ 12 (0)
2005—2006 Իսպանիա Մալագա Б 33 (2)
2006—2010 Իսպանիա Սպորտինգ 41 (1)
2010—2011 Լեհաստան Պոլոնիա (Վարշավա) 34 (1)
2011 Նոր Զելանդիա Օկլենդ Սիթի 3 (0)
2012 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 2 (0)
2012—2013 Լեհաստան Լեհիա 8 (0)
2013—մինչև հիմա Իսպանիա Ռասինգ Սանտանդեր 42 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Անդրեուն խաղացել է «Բարսելոնայի» երիտասարդական բոլոր թիմերում։ «Բարսելոնա Բ»-ում դեբյուտել է 2003 թվականի՝ 2004/2005 մրցաշրջանում։ Հետագայում ֆուտբոլիստը տեղափոխվել է «Մալագա»։ Նրա թիմը դուրս մնաց պայքարից, բայց ֆուտբոլիստը հրաշալի մրցաշրջան անցկացրեց և տեղափոխվեց «Սպորտինգ»։ Իր առաջին մրցաշրջանն անցկացրել է շատ լավ՝ անցկացնելով 29 խաղ և կարողացել է հեղինակել 1 գնդակ։ Բայց մյուս մրցաշրջանում չի կարողացել ընդգրկվել հիմնական կազմում և ստիպված է եղել նստել պահեստայինների նստարանին։ Այսպես շարունակվեց մինչև 2010 թվականը, բայց Անդրեուն վարձավճարով տեղափոխվեց «Պոլոնիա» ակումբ։ Այստեղ նա իրեն շատ լավ դրսևորեց, բայց թիմը նրա հետ պայմանագիր չկնքեց։ Հետագայում Անդրեուն տեղափոխվեց «Օկլենդ Սիթի», որի կազմում անցկացրեց ընդամենը 3 խաղ։ 2012 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրեց թբիլիսյան «Դինամոյի» հետ։ Այնտեղ նա մի քանի խաղ խաղալուց հետո վերադարձավ Լեհաստան, իսկ հետո հայրենիք՝ Իսպանիա, որտեղ պայմանագիր ստորագրեց «Ռասինգ» ակումբի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Անդրեուի ավագ եղբայրը՝ Անտոնիոն նույնպես ֆուտբոլիստ է[4]։ Իր կարիերայում խաղացել է շատ ակումբներում, բայց հիմա հանդես է գալիս «Սանտբոե» ակումբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
  4. Անտոնիոյի պրոֆիլը BDFutbol կայքում

Արտաքին հղումներ խմբագրել