Անդրեյ Վդովին (ռուս.՝ Андре́й Валенти́нович Вдо́вин, նոյեմբերի 21, 1949(1949-11-21)), ռուս դիվանագետ։

Անդրեյ Վդովին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1949(1949-11-21) (74 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ։ 1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն լեզուներին։

  • 1972-1977 թվականներ՝ Լիբանանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1979-1984 թվականներին՝ Սիրիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1990-1992 թվականներին՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 1992-1995 թվականներին՝ Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 1995-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 1998 թվականի հոկտեմբերի 13-ից 2001 թվականի մայիսի 31-ը՝ Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1][2]։
  • 2001 թվականի մայիսից 2003 թվականի սեպտեմբեր՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՌԴ ԱԳ նախարարի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։
  • 2003 թվականի նոյեմբերի 17-ից 2008 թվականի դեկտեմբերի 24-ը՝ Հունաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2009-2011 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ կապերի գծով։

2011 թվականի մարտից անցել է թոշակի։ Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 10)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 11)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1998 թվականի հուլիսի 27)[7]

Պարգևներ խմբագրել

  • Պատվո շքանշան (1998 թվականի մայիսի 12)՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2007 թվականի հուլիսի 14)՝ Ռուս-հունական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 13.10.1998 № 1221 «О назначении Вдовина А.В. Постоянным представителем Российской Федерации при Совете Европы в Страсбурге, Французская Республика»
  2. Указ Президента Российской Федерации от 31.05.2001 № 622 «О Вдовине А.В.»
  3. Указ Президента Российской Федерации от 17.11.2003 № 1356 «О назначении Вдовина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Греческой Республике»
  4. Указ Президента Российской Федерации от 24.12.2008 № 1844 «О Вдовине А.В.»
  5. Указ Президента Российской Федерации от 10.12.1995 г. № 1241 "О присвоении дипломатических рангов"
  6. Указ Президента Российской Федерации от 11.12.1996 г. № 1668 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 27.07.1998 № 897 «О присвоении Вдовину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
  8. Указ Президента Российской Федерации от 12.05.1998 № 552 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 14.07.2007 № 904 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" IV степени Вдовина А.В.»

Արտաքին հղումներ խմբագրել