Անդրեյ Սմիռնով (ռուս.՝ Андре́й Андре́евич Смирно́в, հոկտեմբերի 15, 1905(1905-10-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1982(1982-02-26)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Անդրեյ Սմիռնով
Andrey Andreyevich Smirnov.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1905(1905-10-15)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 26, 1982(1982-02-26) (76 տարեկան)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

1934 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Լենինգրադի ինստիտուտը։

  • 1936-1937 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1937-1940 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ ներկայացուցչության աշխատակից։
  • 1940-1941 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական։
  • 1941-1943 թվականներին՝ Իրանում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1943-1949 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական երրորդ բաժնի վարիչ։
  • 1946-1949 թվականներին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ[1][2],, ԽՍՀՄ ԱԳՆ կոլեգիայի անդամ։
  • 1949-1956 թվականներին՝ ԽՄԿԿ համակարգի աշխատակից։
  • 1956 թվականին՝ Ավստրիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1956-1966 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1966-1969 թվականներին՝ Թուրքիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1969-1973 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 1970-1973 թվականներին՝ ԽՍՀՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ։

Դիվանագիտական աստիճանԽմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Постановление СНК РСФСР от 04.03.1946 N 139 «Об утверждении т. Смирнова А. А. заместителем Народного комиссара иностранных дел РСФСР»
  2. Закон СССР от 15 марта 1946 г. «О преобразовании Совета Народных Комиссаров СССР в Совет Министров СССР и Советов Народных Комиссаров союзных и автономных республик - в Советы Министров союзных и автономных республик» // Ведомости Верховного Совета СССР : сб. - 1946. - № 10

ԳրականությունԽմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 42.

Արտաքին հղումներԽմբագրել