Անդրեյ Յոնուց Ռադու (ռումիներեն՝ Andrei Ionuț Radu, մայիսի 28, 1997(1997-05-28)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի և Ռումինիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Անդրեյ Ռադու
Andrei Radu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Andrei Ionuț Radu
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1997(1997-05-28)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 188 սմ
Քաշ 70 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 97
Պատանեկան կարիերա
Ռումինիա Վիտորուլ Բուխարեստ
2008-2012 Ռումինիա Ստյաուա Բուխարեստ
2012-2013 Ռումինիա Դինամո Բուխարեստ
2013 Իտալիա Պերգոլետեզե
2013-2017 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Իտալիա Ինտեր Միլան 1 (0)
2017-2018   Իտալիա Ավելինո 22 (0)
2018-ներկա   Իտալիա Ջենոա 40 (0)
Ազգային հավաքական
2017-2019 Ռումինիա Ռումինիա Մ21 17 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ինտեր Միլան խմբագրել

Ռադուն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ռումինիայում՝ հանդես գալով Վիտորուլ Բուխարեստի, Ստյաուա Բուխարեստի և Դինամո Բուխարեստի ակադեմիաներում։ 2013 թվականին նա տեղափոխվեց Իտալիա, որտեղ կարճ ժամանակ Պերգոլետեզեում խաղալուց հետո միացավ Ինտեր Միլանի երիտասարդական թիմին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռադուն նշեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինելով Խուան Պաբլո Կարիսոյին Սասուոլոյի դեմ խաղում[4][5]։ Հոկտեմբերի 4-ին ռումինացին երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ մինչև 2020 թվականը[6][7][8][9]։ Ռադուն բաց թողեց 2016-17 մրցաշրջանի մեծ մասը ուսի վնասվածքի պատճառով։

2017 թվականի հուլիսի 15-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով միացավ Ավելինոյին[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Մատերայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վենեցիայի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 24-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում ռումինացին առաջին անգամ պահեց իր դարպասը անառիկ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[14]։ Ավելինոյի կազմում Ռադուն անցկացրեց 24 հանդիպում՝ բաց թողելով 30 գնդակ։

Ջենոա խմբագրել

2018 թվականի հունիսի 29-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[15][16]։ Մրցաշրջանի առաջին 4 խաղերում թիմի հիմնական դարպասապահը Ֆեդերիկո Մարկետին էր, սակայն դրանից հետո ռումինացին հաստատեց իր դիրքը Ջենոայի մեկնարկային կազմում։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[17]։ 2019 թվականի հունվարին ռումինացին ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց Եվրոպայի 50 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, որոնք իրենց առաջին մրցաշրջանն էին անցկացնում բարձրագույն մակարդակում[18]։ Թեև այս մրցաշրջանում Ջենոան 3 մարզիչ փոխեց, Ռադուն մնաց թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 33 հանդիպում և բաց թողելով 46 գնդակ[19]։

2019 թվականի հունիսին Ջենոան ցանկացավ գնել Ռադուի լրիվ տրանսֆերը 8 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Ինտերը միանգամից հետ գնեց նրան 12 միլիոն եվրոյով[20][21]։ 2019-20 մրցաշրջանում ռումինացին վարձավճարով վերադարձավ Ջենոա[22]։ Սեպտեմբերի 1-ին նա գոլային փոխանցում տվեց Քրիստիան Կուամեին Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռադուն ներկայացրել է Ռումինիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում[25]։ 2019 թվականի հունիսին նա որպես Մ21 հավաքականի ավագ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26]՝ անցկացնելով 4 հանդիպում և բաց թողելով 7 գնդակ։ Ռումինիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով պարտվեց Գերմանիային[27][28]։

Ռումինիայի ազգային հավաքական Ռադուն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հունիսին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[29][30], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտեր Միլան 2015–16 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
Ավելինո (վարձավճար) 2017–18 Սերիա B 22 0 2 0 24 0
Ջենոա (վարձավճար) 2018–19 Սերիա A 33 0 0 0 33 0
2019–20 7 0 1 0 8 0
Ընդհանուր 40 0 1 0 0 0 0 0 41 0
Կարիերայի ընդհանուր 63 0 3 0 0 0 0 0 66 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Romania - I. Radu - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «OFICIAL: Inter l-a achiziționat pe fostul portar al lui Dinamo, Andrei Ionuț Radu». Prosport (ռումիներեն). 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «US Sassuolo - Inter Milan, May 14, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Inter Milan end Serie A wearily». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Rising Inter star Radu signs new contract». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «Ionut Radu extends through to 2020». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «OFFICIAL - INTER goalkeeper Radu extends until 2020». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Radu nerazzurro fino al 2020». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. «Radu a titolo temporaneo all'Avellino». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. «OFFICIAL: Inter's Radu joins Serie B side, Avellino, on loan». sempreinter.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  12. «US Avellino 1912 - SS Matera Calcio, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «US Avellino 1912 - Venezia FC, Sep 18, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «US Avellino 1912 - FC Pro Vercelli 1892, Oct 24, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. «Radu makes Genoa switch». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. «Official | Genoa sign Ionuț Radu and Federico Valietti from Inter Milan | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. «Genoa CFC - Chievo Verona, Sep 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. UEFA.com. «50 for the future: UEFA.com's ones to watch for 2019». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  19. «Ionut Radu | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. «Ionut Radu signs for Inter and is subsequently loaned out». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  21. «Official: Inter activate buy-back clause in Radu's contract». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. «Radu loaned back to Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  23. «Genoa CFC - ACF Fiorentina, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  24. «Fiorentina downed by a Christian double in Genoa | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. Onefootball. «Ionut Radu Is The Future Of The Goalkeeping Position For Inter». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  26. «All the squads for the European Under-21 Championship 2019». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. «Germany U21 - Romania U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  28. UEFA.com. «Germany-Romania | Under-21». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. «Cosmin Contra names Romania squad». maltafootball.com (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  30. «"This is the cake!" Ionuţ Radu received the best news after a fantastic season: "I never thought of that!" Goalkeeper reaction». Afaae (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  31. «Norway - Romania, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. «Malta - Romania, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  33. «Ionuț Radu». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել