Անդրեյ Պորիվաև
Անդրեյ Սերգեևիչ Պորիվաև (բելառուս․՝ Андрэй Сяргеевіч Парываеў, ղազ.՝ Андрей Парываев, հունվարի 3, 1982[1][2][3], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս և ղազախ ֆուտբոլիստ, պաշտպան։
Քաղաքացիությունը | Բելառուս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1982[1][2][3] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՊորիվաևի առաջին ակումբը եղել է բելառուսական «Մոլոդեչնոն»։ Այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Անդրեյ Պորիվաևը խաղացել է Բելառուսի այնպիսի ուժեղագույն ակումբներում, ինչպիսիք են «Դինամոն» (Մինսկ) և «Շախտյորը» (Սոլիգորսկ)։
Սակայն պատշաճ պրակտիկա չստանալով՝ Անդրեյ Պորիվաևը տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «ԲՄԱ-Էներգիա», որտեղ անցկացրել է մեկուկես տարի։ Բայց այդտեղ էլ խաղացողը չի ամրապնդել իր տեղը հիմնական կազմում։ Այդ պատճառով Անդրեյը խաղացել է ռուսական այլ թիմերում՝ սկզբում «Ավանգարդում», ապա «Վիտյազում»։
2008 թվականին Անդրեյ Պորիվաևը, լինելով Բելառուսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, վերադարձել է տուն և 2,5 տարի խաղացել 4 տարբեր թիմերում։ 2011 թվականին նա տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր», որտեղ վերջապես տեղ է գտել թիմի հիմնական կազմում։ Սակայն Ղազախստանի առաջնությունում անցկացրած առաջին 10 խաղերից հետո վնասվածք է ստացել[4]։ Վնասվածքից ապաքինվելուց հետո Պորիվաևը որոշել է փոխել իր քաղաքացիությունը և դառնալ Ղազախստանի քաղաքացի։ Դա «Շախտյորին» թույլ է տվել ձեռք բերել ևս մեկ լեգեոներ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ ղազախական ակումբներն ունեն սահմանափակում. թիմում կարող է ընդգրկվել ընդամենը 5 լեգեոներ։ Պորիվաևը մրցաշրջանի ավարտին վերադառնում է չեմպիոնական խաղերին՝ մասնակցելով «Ժետիսուի» հետ նախավերջին խաղին, որտեղ վճարկվում էր ակումբի չեմպիոնական տիտղոսը։ Արդյունքում, 2011 թվականի մրցաշրջանում Պորիվաևը թիմի հետ դարձել է Ղազախստանի չեմպիոն։
Ազգային հավաքականում
խմբագրելԲելառուսի ազգային հավաքականի կազմում իր առաջին և միակ հանդիպումը Պորիվաևն անցկացրել է 2007 թվականի փետրվարի 7-ին՝ մասնակցելով Իրանի դեմ ընկերական խաղին։
2011 թվականին ստացել է Ղազախստանի քաղաքացիություն։
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- «Դինամո» (Մինսկ)
- Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2001, 2008
- Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2000
- «Շախտյոր» (Սալիգորսկ)
- Բելառուսի չեմպիոն (1) – 2005
- Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2004
- Բելառուսի գավաթակիր (1) – 2004
- «Գորոդեա»
- Բելառուսի երկրորդ լիգայի հաղթող (1) – 2010
- Շախտյոր (Կարագանդա)
- Ղազախստանի չեմպիոն (2) – 2011, 2012
- Ղազախստանի գավաթակիր (1) – 2013
- Ղազախստանի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2013
Անձնական
խմբագրել- Ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (2) – № 2 (2013), № 3 (2012)
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2015 թվականի մարտի 22-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Մայրց.մրց․ | Այլ | Ընդհանուր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մոլոդեչնո | 1999 | ԲԱ | 8 | 0 | ԲԳ | ? | ? | - | - | - | - | - | - | 8 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 8 | 0 | |||||
Դինամո Յունի | 2000 | ԲԱԼ | 11 | 0 | ԲԳ | ? | ? | - | - | - | - | - | - | 11 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 11 | 0 | |||||
Դինամո (Մինսկ) | 2000 | ԲԱ | 1 | 0 | ԲԳ | ? | ? | - | - | - | - | - | - | 1 | 0 |
2001 | ԲԱ | 2 | 0 | ԲԳ | ? | ? | ԻԳ | 0 | 0 | - | - | - | 2 | 0 | |
2002 | ԲԱ | 12 | 3 | ԲԳ | ? | ? | Գ | 2 | 0 | - | - | - | 14 | 3 | |
Շախտյոր (Սոլիգորսկ) | 2003 | ԲԱ | 1 | 0 | ԲԳ | 1 | 0 | ԻԳ | 0 | 0 | - | - | - | 2 | 0 |
2004 | ԲԱ | 11 | 0 | ԲԳ | ? | ? | Գ | 0 | 0 | - | - | - | 11 | 0 | |
2005 | ԲԱ | 3 | 0 | ԲԳ | ? | ? | - | - | - | - | - | - | 3 | 0 | |
Ընդհանուր | 15 | 0 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 16 | 0 | |||||
ՍԿԱ Էներգիա | 2006 | ՌԱԴ | 38 | 10 | ՌԳ | ? | ? | - | - | - | - | - | - | 38 | 10 |
2007 | ՌԱԴ | 21 | 1 | ՌԳ | 1 | 0 | - | - | - | - | - | - | 22 | 1 | |
Ընդհանուր | 59 | 11 | 1 | 0 | - | - | - | - | 60 | 11 | |||||
Ավանգարդ (Կուրսկ) | 2007 | ՌԱԴ | 13 | 0 | ՌԳ | 0 | 0 | - | - | - | - | - | - | 13 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 13 | 0 | |||||
Դինամո (Մինսկ) | 2007 | ԲԱ | 0 | 0 | ԲԳ | 5 | 0 | Գ | 0 | 0 | - | - | - | 5 | 0 |
2008 | ԲԱ | 14 | 0 | ԲԳ | 0 | 0 | - | - | - | - | - | - | 14 | 0 | |
Ընդհանուր | 29 | 3 | 5 | 0 | 2 | 0 | - | - | 36 | 3 | |||||
Վիտյազ (Պոդոլսկ) | 2008 | ՌԱԴ | 19 | 2 | ՌԳ | 2 | 0 | - | - | - | - | - | - | 21 | 2 |
Ընդհանուր | 19 | 2 | 2 | 0 | - | - | - | - | 21 | 2 | |||||
Գրանիտ (Միկաշևիչի) | 2009 | ԲԱ | 22 | 1 | ԲԳ | 2 | 0 | - | - | - | - | - | - | 24 | 1 |
Ընդհանուր | 22 | 1 | 2 | 0 | - | - | - | - | 24 | 1 | |||||
Դնեպր (Մոգիլյով) | 2010 | ԲԱ | 7 | 0 | ԲԳ | 1 | 0 | ԵԼ | 3 | 0 | - | - | - | 11 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 | 1 | 0 | 3 | 0 | - | - | 11 | 0 | |||||
Գորոդեա | 2010 | ԲԵԼ | 14 | 1 | ԲԳ | 1 | 0 | - | - | - | - | - | - | 15 | 1 |
Ընդհանուր | 14 | 1 | 1 | 0 | - | - | - | - | 15 | 1 | |||||
Շախտյոր (Կարագանդա) | 2011 | ՂԱ | 11 | 0 | ՂԳ | 0 | 0 | ԵԼ | 0 | 0 | - | - | - | 11 | 0 |
2012 | ՂԱ | 24 | 1 | ՂԳ | 6 | 0 | ՉԼ | 2 | 0 | ՂՍ | 1 | 0 | 33 | 1 | |
2013 | ՂԱ | 21 | 0 | ՂԳ | 5 | 0 | ՉԼ+ԵԼ | 6+4 | 0+0 | ՂՍ | 1 | 1 | 37 | 1 | |
2014 | ՂԱ | 25 | 2 | ՂԳ | 3 | 0 | ԵԼ | 2 | 0 | ՂՍ | 1 | 0 | 31 | 2 | |
2015 | ՂԱ | 4 | 0 | ՂԳ | 0 | 0 | - | - | - | - | - | - | 4 | 0 | |
Ընդհանուր | 85 | 3 | 14 | 0 | 14 | 0 | 3 | 1 | 116 | 4 | |||||
Ընդհանուր կարիերայում | 282 | 21 | 27 | 0 | 19 | 0 | 3 | 1 | 331 | 22 |
Միջազգային
խմբագրելԽաղերն ու գոլերը Բելառուսի ազգային հավաքականում
խմբագրել№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 7 փետրվարի, 2007 | «Ազադի», Թեհրան, Իրան | Իրան | 2:2 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
- 2012 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ
Ազգային հավաքականի խաղերի / գոլերի ամփոփ վիճակագրություն
խմբագրելՀավաքական | Տարի | ԱԱ ընտրական խաղեր | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԵԱ ընտրական խաղեր | ԵԱ եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բելառուս | 2007 | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր կարիերայում | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Андрей Порываев травмирован
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2013-10-21 Wayback Machine(ռուս.) ՈՒԵՖԱ կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը (գերմ.) Weltfussball.de կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պորիվաև» հոդվածին։ |