Անդրեյ Գրանովսկի (ռուս.՝ Андре́й Евге́ньевич Грано́вский, մարտի 10, 1949(1949-03-10)), ռուս դիվանագետ։

Անդրեյ Գրանովսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 10, 1949(1949-03-10) (75 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է հինդի, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1996-ից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1998 թվականի մինչև 2002 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2002 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2002 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
  • 2006 թվականի փետրվարի 27-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերը 10-ը Մալթայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի մայիսի 30)[1]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի հուլիսի 25)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 30.05.1997 № 536 «О присвоении дипломатического ранга»(չաշխատող հղում)
  2. «Указ Президента Российской Федерации от 25.07.2003 № 838 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել