Անդրեյ Բունին

ռուս ճարտարապետ

Անդրեյ Վլադիմիրովիչ Բունին (ռուս.՝ Андрей Владимирович Бунин, մարտի 15 (28), 1905, Վորոնեժ, Ռուսական կայսրություն - 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր (1958)։ Ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ (1941)։

Անդրեյ Բունին
Ծնվել էմարտի 15 (28), 1905
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Բունինը ծնվել է Վորոնեժում, 1905 թվականի մարտի 15-ին (մարտի 28, նոր տոմարով)։ Նրա հորեղբայրը՝ Նարկիզ Բունինը, եղել է նկարիչ։ 1915 թվականից նա ապրում էր Նովի Օսկոլում։ Մանկուց հրապուրվել է նկարչությամբ, ինչին նպաստել է հորեղբայրը։ 12 տարեկան հասակում մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեության գավառային ցուցահանդեսին, որտեղ նրան նկատել են վարչական շրջանի գործադիր կոմիտեի ներկայացուցիչները և որոշել են օգնել երիտասարդ նկարչին շարունակելու իր գեղարվեստական կրթությունը։ Կուրսկի գավառի ժողովրդական կրթության բաժնի միջնորդությամբ կրթության ժողովրդական կոմիսար Անատոլի Լունաչարսկին թույլատրել է Բունինին ուսումը անվճար շարունակել Մոսկվայում։ 1925 թվականից Բունինը սովորել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների դասընթացների ճարտարապետական ֆակուլտետում, որն ավարտել է 1929 թվականին (սովորել է Նիկոլայ Լադովսկու մոտ)։ 1928 թվականից եղել է նոր ճարտարապետների ասոցիացիայի (ASNOVA) անդամ։

1929 թվականից Բունինն աշխատել է Մոսկվայի կոմունալ տնտեսության հողաշինության բաժնում։ Եղել է ԽՍՀՄ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությանը կից Խորհուրդների պալատի կառուցման խորհրդի անդամ։ 1935 թվականից աշխատել է ճարտարապետության ակադեմիայի պատմության և ճարտարապետության տեսության գրասենյակում։ 1942 թվականից եղել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է համաշխարհային քաղաքաշինության և արվեստի պատմություն։ Բացի իր մասնագիտական աշխատանքից, Բունինը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. ղեկավարել է Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության համառուսական ընկերության Ձերժինսկու խորհրդի նախագահությունը, եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների և պատմական վայրերի պաշտպանության կոմիտեի անդամ։

Գրել է մի շարք աշխատություններ`

  • 1931 թվականին «Խորհրդային ճարտարապետություն» ամսագրի 3-րդ համարում լույս է տեսել «Քաղաքի ճարտարապետական ձևավորումը» հոդվածը,
  • 1935 թվականին, Մ. Գ. Կրուգլովի հետ համահեղինակությամբ, գրել է «Քաղաքային ճարտարապետկան համալիրներ։ Վերածնունդ» գիրքը,
  • 1940 թվականին լույս է տեսել նրա «Քաղաքների ճարտարապետական կոմպոզիցիան» գիրքը,
  • 1945 թվականին գրել է «Քաղաքաշինություն» գիրքը,
  • 1979 թվականին լույս է տեսել նրա «Քաղաքաշինական արվեստի պատմություն» երկհատորյակը։

1955 թվականից բնակվել է Մոսկվայում՝ Մարշալ Բիրյուզովի փողոցի թիվ 7 շենքում։ Մահացել է 1977 թվականին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (3-րդ տեղամաս)։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бунин Андрей Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.