Անդրեյ Ամատունի
Անդրեյ Ցոլակի Ամատունի (հունվարի 10, 1928[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 10, 1999[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[4]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1991)։
Անդրեյ Ամատունի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1928[1][2] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1999[2] (71 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1972) և Մոսկվայի պետական համալսարան[3] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Սերգեյ Տյաբլիկով[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
Անդրեյ Ամատունին ծնվել է 1928 թ. հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965-1973 թթ. եղել է ԽՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն, 1992-1999 թթ.՝ գլխավոր գիտաշխատող։ Ամատունու առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության խնդիրներին։ Մասնակցել է Երևանի Էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների, դրա և Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տեխնիկական վերազինման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում և այլն)։ 1963 թվականից զբաղվել է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ և պսևդոսկալյար՝ ), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950 թվականից տեսական ֆիզիկա է դասավանդել Երևանի պետական համալսարանում[5]։ Մահացել է սրտի կաթվածից 1999 թվականի մայիսի 1-ին Ճապոնիա մեկնող ինքնաթիռում[6]։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, ՌԴ Բարեկամության շքանշաններով։
Աշխատություններ խմբագրել
- Двухчастичные реакции с обменом гиперзарядом в теории комплексных моментов, Ереван, 1976, 64 с.
- Излучение равномерно движущейся заряженной частицы в нелинейном одноосном кристалле, находящемся в поле сильной электромагнитной волны, Ереван, 1977, 16 с.
- О взаимодействии пучок-пучок в электрон-позитронных накопителях, Ереван, 1978, 52 с[7].
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 276.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-26
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Andrej Amatuni (1928—1999)» (անգլերեն)։ CERN Courier։ 2000-03-07։ Վերցված է 2014-12-24
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Անդրեյ Ամատունի»։ Վերցված է 2023-06-26
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 276)։ |