Անդրեա Բոատինի
Անդրեա Բոատինի (իտալ.՝ Andrea Boattini, սեպտեմբերի 16, 1969, Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Իր աշխատանքի սկզբից ի վեր աշխատել է վեց տարբեր աստղադիտարաններում։
Անդրեա Բոատինի Andrea Boattini | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1969 (55 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան |
Ալմա մատեր | Բոլոնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
1977 թվականից 2006 թվականները հայտնաբերել է 258 աստերոիդ, որոնցից 29-ը հայտնաբերել է միանձնյա, իսկ մնացածը համատեղ այլ իտալացի աստղագետների հետ[1]։ Բացի դա Անդրեա Բոատինին նաև հայտնաբերել է 21 գիսաստղ սկսած 2007 թվականից, որոնցից 10-ը կարճ պարբերությամբ և 11-ը երկար պարբերությամբ գիսաստղեր են։
Նա հանդիսանում է CINEOS ծրագրի այն երեք աստղագետներից մեկը, ովքեր հայտնաբերել են 167P/CINEO գիսաստղը[2], որը սկզբում համարվում էր աստերոիդ, և ստացել էր 2004 PY42 նշանակումը։ Նա հայտնաբերել է նաև 2007 WD5 աստերոիդը, որը համաձայն նախնական հաշվարկների 2008 թվականի հունվարին պետք է բախվեր [[Մարս (մոլորակ)|]Մարսի] հետ, սակայն այդ հաշվարկները սխալ դուրս եկան։
Բոատինին իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է իր հոր և մոր անուններով՝ (12848) Ագոստինո[3] և (14973) Ռոսիրոզինա[4]։
Նրա պատվին է անվանվել (8925) Բոատինի աստերոիդը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Minor Planet Electronic Circulars (MPEC) 2004-P48; 2004 PY42» (անգլերեն). Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 26-01-2009-ին.
- ↑ IAU. «12848 Ագոստինո աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
- ↑ IAU. «14973 Ռոսիրոզինա աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
- ↑ IAU. «8925 Բոատինի աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.