Կամպո Իմպերատորեյի Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտություն

Կամպո Իմպերատորեյի Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտություն ծրագիր (Campo Imperatore Near-Earth Object Survey, CINEOS ), սկսել է գործե 2001 թվականից, ուղղված է Երկրին մոտեցող աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերմանը և հսկմանը։ Մասնավորապես CINEOS ծրագիրը ուղղված է Ատենների և Ատիրաների հայտնաբերմանը, ինչպես նաև ընդլայնելով շրջանակը ներառում է նաև այլ տեսակի Երկրին մոտեցող մարմիններ։

Կամպո Իմպերատորեյի Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտություն
Տեսակաստղագիտական հետազոտություն
Երկիր Իտալիա
ՀապավումCINEOS
Հիմնադրված2001
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՀռոմի աստղադիտարան

2001 թվականի օգոստոսից մինչև 2004 թվականի նոյեմբերը CINEOS ծրագրի շրջանակներում հետազոտվել են ավելին քան 61000 աստերոիդների դիրքեր և հայտնաբերվել են ավելին քան 1500[1] նոր մարմիններ, ներառյալ Երկրին մոտեցող աստերոիդներ և մեկ կենտավրոս։ 2003 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին CINEOS ծրագիրը համարվել է աշխարհում հինգերորդը հայտնաբերված մարմինների քանակով (վեցերորդը 2004 թվականի հունիս-օգոստոս ամիսներին) և դարձել է առաջին իտալական պաշտոնական ծրագիրը, որը հայտնաբերել է Երկրին մոտեցող և Յուպիտերի ուղեծրից այն կողմ գտնվող աստերոիդներ։

Հետազոտությունը կատարվել է Հռոմի աստղադիտարանի Կամպո Իմպերատորե կայանում, որը գտնվում է Գրան Սասո լեռան գագաթի մոտ, մոտ 2150 մետր ծովի մակարդակից։ Կայանը գտնվում է Հռոմից մոտ 130 կմ հեռավորության վրա։ Թուրինի աստղադիտարանը նույնպես ներգրավված էր այս ծրագրին։

Կայանում այս ծրագրի շրջանակներում օգտագործվել է 60-90–183 սմ Շմիդտի աստղադիտակ, որը աշխատել է ամսական 10 - 14 գիշեր, հիմնականում Լուսնի առաջին և վերջին քառորդներում։

Ծրագրի նպատակներ խմբագրել

CINEOS ծրագիրն ունի երկու հիմնական գիտական նպատակներ

Երկրին մոտեցող աստերոիդների հայտնաբերում խմբագրել

Երկրին մոտեցող աստերոիդների որոնման ընթացքում համակարգերը օպտիմիզացվել են Ատենների և Ատիրաների հայտնաբերման համար։

Չնայած այն հանգամանքին, որ 2001 թվականից 2005-ը Երկրին մոտեցող աստերոիդների հայտնաբերման տեմպերը մեծացել են, փոքր արժեքով մեծ կիսաառանցք ունեցող մարմինների մասին տեղեկությունները մնում են ոչ ամբողջական (Ատենների դեպքում) կամ համարյա ամբողջապես ոչ-ամբողջական (Ատիրաների դեպքում)։ Որոնող ծրագրերի մեծամասնությունը իրենց հետազոտությունները իրականացնում են այդ մարմինների դիմակայման ռեգիոններում, որտեղ շատ դժվար է հայտնաբերել այս մարմինները։ Ատենները կարևոր են նաև այն պատճառով, որ դրանք, համաձայն հաշվարկային սիմուլացիաների ունեն Երկրին չափազանց մոտ անցումներ ունենալու ամենամեծ հավանականությունը։ Երբեմն Ատենները կարող են հայտնվել ուղեծրերում, որոնք գտնվում են Երկրի ուղեծրի ներսում։

Աստրոմետրիա խմբագրել

CINEOS ծրագրի երկրորդ նպատակն է տրամադրել արագ աստրոմետրիկ տվյալներ՝

  • Երկրին մոտեցող աստերոիդների արագ դիտարկումներ կատարելու համար
  • Գտնելու Երկրին մոտեցող աստերոիդներ ապագա տեղաբաշխումը
  • Հետևելու այլ դասերին պատկանող մարմիններին, որոնք գտնվում են այլ անսովոր ուղեծրերում։

Ծրագրով դիտարկումները կատարվում են հիմնականում գիշերվա սկզբին կամ վերջին մոտ, իսկ միջին մասը օգտագործվում է մարմիններին հետևելու համար։ Երկնային մարմիններին հետևելու ընթացքում CINEOS ծրագիրը կատարում է համեմատաբար թույլ պայծառությամբ (մինչև 21 մագնիտուդ, իսկ լավագույն գիշերներում մինչև 22) երևացող մարմինների դիտարկում լայն դիտանկյունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել