Անդրաշ Ալֆյոլդի

հունգարացի պատմաբան, արվեստագետ, վիմագիր, դրամագետ և հնագետ

Անդրաշ Ալֆյոլդի (հունգ.՝ Alföldi András, օգոստոսի 27, 1895(1895-08-27)[1][2][3], Պոմազ, Szentendre District, Պեշտ, Հունգարիա - փետրվարի 12, 1981(1981-02-12)[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հունգարացի պատմաբան, արվեստագետ, վիմագիր, դրամագետ և հնագետ, մասնագիտացել է վաղ անտիկ շրջանի պատմության մեջ։ Դոկտոր, պրոֆեսոր[7]։ Երբեմն նրան կոչում են 20-րդ դարի Հին աշխարհի խոշորագույն մասնագետներից, չնայած որոշ դեպքերում նրա ուսումնասիրությունների արդյունքները կասկած են հարուցում գիտական հասարակությունում։

Անդրաշ Ալֆյոլդի
հունգ.՝ Alföldi András
Ծնվել էօգոստոսի 27, 1895(1895-08-27)[1][2][3]
Պոմազ, Szentendre District, Պեշտ, Հունգարիա
Մահացել էփետրվարի 12, 1981(1981-02-12)[1][2][3][…] (85 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդասական հնագետ, նախապատմության ուսումնասիրող, դասական անտիկ պատմաբան, համալսարանի դասախոս, դրամագետ, Հռոմեական մարզերով զբաղվող հնագետ, վիմագրագետ, պատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Բուդապեշտի համալսարան, Բեռնի համալսարան և Բազելի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[4], հնագիտություն[4], Վիմագրություն[4] և դրամագիտություն[4]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5], Բրիտանական ակադեմիա և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1918)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն[1][4], գերմաներեն[4][6], անգլերեն[4], լատիներեն և հին հունարեն
Գիտական ղեկավարBálint Kuzsinszky?
Հայտնի աշակերտներÉva Bónis?
Պարգևներ
Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Elisabeth Alföldi-Rosenbaum?

Կենսագրություն խմբագրել

Անդրաշ Ալֆյոլդին ծնվել է բժշկի ընտանիքում, 1910 թվականին կորցրել է հորը։ Սովորել է Բուդապեշտի գիմնազիայում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո զբաղվել է անտիկ պատմության ուսումնասիրությամբ, նախապես մասնագիտացել է անտիկ դրամագիտության բնագավառում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Ավարտել է Բուդապեշտի համալսարանը, 1923 թվականին ղեկավարել է Դեբրեցենի համալսարանի հին պատմության ամբիոնը, 1930 թվականին Բուդապեշտի համալսարանի նույն ամբիոնը։ Հաջորդ 15 տարիներին առավելապես զբաղվել է հին պատմությամբ և Հունգարիայի հնագիտությամբ, առանձին մասնագիտանալով Կարպատների և Դանուբի ավազանի պատմությամբ, դրանց Հռոմեական կայսրության կազմի մեջ մտնելու ժամանակահատվածով։

1947 թվականին լինելով Հունգարիայում ստեղծված ժողովրդական դեմոկրատիայի թշնամիներից՝ արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ պրոֆեսորություն է արել Բեռնում և Բազելում։ 1956 թվականին փոխադրվել է Պրինստոնի Հեռանկարային ուսումնասիրությունների ինստիտուտ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Այդ ժամանակվանից հիմնականում զբաղվել է հին հռոմեական պատմությամբ, որի ուսումնասիրության կարևորագույն գործիքներից է համարվում դրամագիտությունը։ Նրա կողմից առաջ քաշված այն տեսական վարկածը, որ Հուլիոս Կեսարը Հռոմի հանրապետության անկումից հետո ցանկացել է վերականգնել կայսերական ռեժիմը Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի գոյության ժամանակների օրինակով, ինչպես նաև 4-րդ-5-րդ դարերի հռոմեական դրամների նոր դասակարգմամբ։

Հրապարակել է շուրջ 300 գիտական աշխատանքներ, այդ թվում 10 մենագրություն։ Մասնակցել է «Քեմբրիջյան հնագույն պատմություն» աշխատության ստեղծմանը։

Ունեցել է մի շարք պետությունների գիտական պարգևներ, եղել է Բավարական (1936) և Բրիտանական ակադեմիաների (1947) թղթակից անդամ, Pour le Mérite (1972) շքանշանի ասպետ[7]։

Մատենագիտություն խմբագրել

  • Institute for Advanced Study։ Andrew Alföldi 1895—1981. Princeton 1982 (hier auch das umfassende Schriftenverzeichnis).
  • Martin Dennert։ Andreas Alföldi. In։ Stefan Heid, Martin Dennert (Hrsg.)։ Personenlexikon zur Christlichen Archäologie. Forscher und Persönlichkeiten vom 16. bis zum 21. Jahrhundert. Schnell & Steiner, Regensburg 2012, ISBN 978-3-7954-2620-0, Bd. 1, S. 63 f.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել