Անդրանիկ Պետրոսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Մուսայելի Պետրոսյան (1921, Մուշկապատ, Շուշիի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Անդրանիկ Պետրոսյան
Ծնվել է1921
ԾննդավայրՄուշկապատ, Շուշիի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Պետրոսյանը ծնվել է 1921 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1938 թվականին, որից հետո աշխատել է շրջանի մշակույթի տան վարիչ, ֆիզկուլտկոմիտեի նախագահ։ 1941 թվականին աշխատել է Մարտակերտի դպրոցում, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ[1]։

Բանակ է զորակոչվել 1941 թվականին։ Ծառայել է գլխավորապես տնտեսական սպասարկման ստորաբաժանումներում, ավտոգնդում և հասել է մինչև Բեռլին, այնուհետև իր զորամասի հետ փոխադրվել է Հեռավոր Արևելք, մասնակցել իմպերիալիստական Ճապոնիայի դեմ մղված կռիվներին, հասնելով մինչև Պորտ-Արտուր[1]։

Պատերազմի ավարտից հետո Պետրոսյանը բնակություն է հաստատել Աշխաբադում։ 1950 թվականին փոխադրվել է Երևան, աշխատել վարչական մարմիններում և միաժամանակ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական բաժինը։ 1960 թվականից Պետրոսյանը վարել է միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը[1]։

Մարտական աչքի ընկած ծառայությունների համար Պետրոսյանն արժանացել է կառավարական պարգևների՝ Կարմիր աստղի շքանշանի, «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալների[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել