Անդրանիկ Ներսիսյան

դաշնակահար

Անդրանիկ Ներսիսյան (1977, Աթենք, Հունաստան), հայազգի դաշնակահար։

Անդրանիկ Ներսիսյան
Ծնվել է1977
Աթենք, Հունաստան
Մասնագիտությունդաշնակահար

Կենսագրություն

խմբագրել

Անդրանիկ Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Աթենքում։ Ավարտել է Աթենքի Արդի երաժշտության վարժարանը (դասատու՝ Յ. Ջոնգր)։ Է. Գրիգի դաշնամուրի կոնցերտով հանդես է եկել նաև Երևանում։

1994 թվականից կատարելագործվել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում (ղեկ.՝ հունգար դաշնակահար Գ. Շանդոր), ապա՝ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում (ղեկ.՝ Ջ. Բարսթոու)։ Արժանացել է քոլեջի «Էրիկ Հարիսոն» և «Փավոր» մրցանակներին։

Համերգով հանդես է եկել Բեյրութում։ 1994 թվականին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Ս. Վ. Ռախմանինովի 2-րդ, 1995 թվականին՝ Լ. վան Բեթհովենի 3-րդ կոնցերտները։ Երկացանկում ընդգրկված են Կոմիտասի, Ա. Հովհաննեսի, Լ. Բազիլի, Ռ. Յարդումյանի, Լ. Ճգնավորյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Խաչատրյանի և ուրիշների երկերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։