Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Հակոբի Մուրադյան (1911[1], Նովոռոսիյսկ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1943(1943-11-04)[1], Կրինիչանի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1943

Անդրանիկ Մուրադյան
1911[1] - նոյեմբերի 4, 1943(1943-11-04)[1]
ԾննդավայրՆովոռոսիյսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԿրինիչանի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումլեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս և Լենինի շքանշան

1937 թվականից ապրել է Երևանում, 1941 թվականի հունիսին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել Կամինսկի հրամանատարական կուրսերը (1942)։ 1942-1943 թվականներին մասնակցել է Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և ձախափնյա Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 1943 թվականի սեպտեմբերին իր վաշտով Դնեպրի գետանցման, դրա աջ ափին հենակետ գրավելու համար։ Զոհվել է Միլորադովկա կայարանի (Դնեպրոպետրովսկի մարզ) համար մղված մարտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 94.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94