Սամվել Թադևոսյան (պետական գործիչ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Թադևոսյան (այլ կիրառումներ)

Սամվել Գեորգիի Թադևոսյան (հուլիսի 9, 1959(1959-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքաշինության նախարար (2012-2014)։

Սամվել Թադևոսյան
Ծնվել էհուլիսի 9, 1959(1959-07-09) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ վերահսկիչ պալատ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿրթությունԽմբագրել

  • 1978-1984 թթ. – սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոինժեներական ֆակուլտետը։
  • 1979-1981 թթ. - զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1986-1988 թթ. - սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, տնտեսագիտության ֆակուլտետ։
  • 1986-1988 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետի հայցորդ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1984-1990 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայթռչնարդ» ԱԱԿ առաջատար հաշվապահ, ապա՝ վերահսկողության բաժնի ավագ վերստուգիչ։
  • 1990-1993 թթ. - Հայագրոարդի «Հայանասնահամալիր» ԱԱԿ վերահսկողության-վերստուգման ծառայության պետ, ապա՝ կոմերցիոն կենտրոնի տնօրեն։
  • 1993-1998 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչության տեսչական վարչության գլխավոր պետական հարկային տեսուչ, ապա Շահումյանի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա Էջմիածնի հարկային տեսչության պետ, ապա Շենգավիթի հարկային տեսչության պետ։
  • 1999 թ. - ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի կազմտեսչական վարչության պետ։
  • 1999–2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարության վերահսկողության վարչության պետ։
  • 2001-2004 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2004 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2004-2007 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի խորհրդական։
  • 2008-2012 թթ. - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնում[2]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 23-ը։

ԿոչումներԽմբագրել

Ունի լեյտենանտի կոչում։ Հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական, մաքսային ծառայության գնդապետ։

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, ՕԵԿ քաղխորհրդի անդամ էր։ 2014 թ. ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։

Չորս գիտական հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Վարդան Վարդանյան
ՀՀ Քաղաքաշինության նախարար
Սամվել Թադևոսյան

16 հունիսի 2012—23 ապրիլի 2014
Հաջորդող
Նարեկ Սարգսյան


ԾանոթագրություններԽմբագրել