Անդրանիկ Մատիկոզյան

շախմատիստ

Անդրանիկ Վազգենի Մատիկոզյան (հունիսի 3, 1979(1979-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1999), մարզիչ։ 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Անդրանիկ Վազգենի Մատիկոզյան
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 3, 1979(1979-06-03) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումՄիջազգային վարպետ (1999)
Առավելագույն վարկանիշ2527 (հուլիս, 2005)
Ներկայիս վարկանիշ2366
ՖԻԴԵ համար13300440
365chessAndranik_Matikozian
Chesstempo համար132760
ICCF համար132760
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[1]

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Մատիկոզյանն իր առաջին քայլերն արել է Երևանի շախմատի դպրոցում, որտեղ արագ հասել է հաջողությունների։ Առաջին էական նվաճումը եղել է 1989 թ., երբ դարձել է մինչև 10 տարեկանների ԽՍՀՄ չեմպիոն։ Հետագա տարիներին նա բավականաչափ հաջող հանդես է եկել համաշխարհային և եվրոպական պատանեկան տարբեր մրցաշարերում։ Ամենամեծ նվաճումը եղել է 1995 թ., երբ Լեհաստանի Ժագան քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա նվաճեց արծաթե մեդալ։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվեց Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում և մասնակցեց Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Լինելով առաջին պահեստային խաղացողը` նա անցկացրեց է 6 պարտիա, որոնցում վաստակեց 3½ միավոր (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն)[2]։

Միջազգային վարպետի կոչումը ստացել է 1999-ին, երբ Հայաստանի առաջնությունում խիստ մրցակցության պայմաններում երրորդ անգամ լրացրեց վարպետի նորման։

2000-ին մշտական բնակության է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ գրոսմայստերական նորմաներով մրցաշարերի սակավաթիվ լինելու պատճառով չի կարողանում երրորդ անգամ լրացնել գրոսմայստերի նորման և արժանանալ այդ տիտղոսին (երկու նորմա նա արդեն լրացրել է)։

ԱՄՆ-ում Մատիկոզյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ, սակայն գործնական շախմատը չի թողել և շարունակում է մասնակցել մրցաշարերի։ Նա երկու անգամ դարձել է ամերիկյան բաց մրցաշարերի հաղթող, երեք անգամ Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոն և առաջին տեղն է բաժանել 2004 թ. ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որտեղ նրա մրցակիցներից էր ներկայումս աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Հիկարու Նակամուրան, որին Անդրանիկը բարդ մարտավարական պայքարում հաղթել է։

Անդրանիկ Մատիկոզյանն աշխատում է Ամերիկայի շախմատային ակադեմիայում։ Նա սկզբնախաղերի և վերջնախաղերի տեսական խոր գիտելիքներով մարզիչ է։ Նա հաջողությամբ համատեղում է խորհրդային շախմատային դպրոցի լավագույն մեթոդները և այսօրվա տվյալների հսկայական շտեմարանը։ Նրա լավագույն աշակերտներից է ամերիկահայ պատանի շախմատիստ Սամվել Սևյանը, որը 8 տարեկան և 2 ամսական հասակում հասել է ԱՄՆ-ի վարպետի մակարդակին՝ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենապատանի շախմատիստը։ 2012 թվականին Սամվելը Սլովենիայի Մարիբոր քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[3]։

Բացի ակադեմիայում դասավանդելուց, նա նաև անցկացնում է խմբակային պարապմունքներ, ինչպես նաև Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում կազմակերպում է մեծ ժողովրդականություն վայելող շախմատային ճամբարներ[4]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1995 2300 2300 2300 2300
1996 2295 2300 2300 2295
1997 2305 2290 2305 2290
1998 2320 2350 2350 2320
1999 2391 2427 2427 2391
2000 2392 2391 2382 2392 2382
2001 2401 2401 2406 2426 2426 2401
2002 2426 2421 2417 2420 2426 2417
2003 2427 2424 2430 2450 2450 2424
2004 2466 2467 2470 2479 2479 2466
2005 2496 2515 2527 2486 2527 2486
2006 2485 2463 2461 2468 2485 2461
2007 2463 2469 2474 2480 2480 2463
2008 2464 2465 2470 2462 2470 2462
2009 2452 2470 2478 2470 2480 2480 2452
2010 2480 2485 2494 2478 2474 2474 2494 2474
2011 2476 2476 2458 2451 2464 2457 2476 2451
2012 2414 2409 2411 2407 2400 2411 2411 2426 2426 2426 2400
2013 2424 2429 2429 2441 2441 2459 2470 2475 2461 2461 2464 2464 2475 2424
2014 2458 2458 2458 2455 2455 2455 2455 2447 2447 2447 2447 2439 2458 2439
2015 2439 2427 2427 2427 2427 2427 2427 2427 2427 2427 2427 2427 2439 2427
2016 2424 2413 2413 2413 2413 2413 2413 2413 2413 2404 2404 2404 2424 2404
2017 2410 2417 2417 2417 2417 2417 2417 2417 2417 2417 2417 2418 2418 2410
2018 2418 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2418 2407
2019 2407 2407 2407 2407 2407 2407 2407 2392 2392 2392 2384 2371 2407 2371
2020 2380 2363 2370 2370 2370 2370 2370 2370 2370 2370 2370 2370 2380 2363
2021 2370 2370 2370 2370 2370
2023 2369 2366 2369 2366


Ծանոթագրություններ խմբագրել

  1. OlimpBase
  2. Հայաստան-3-ը 32-րդ օլիմպիադայում
  3. «ՇԱԽՄԱՏԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԱՍՏՂԸ՝ ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  4. «Անդրանիկ Մատիկոզյանի կենսագրությունը Ամերիկայի շախմատային ակադեմիայի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել