Անդրանիկ Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Միհրանի Բարսեղյան (հուլիսի 20, 1929, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013), հայ երկրաբուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1989): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)[1]։
Անդրանիկ Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1929 Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2013 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երկրաբուսաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1952) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1982) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Բարսեղյանը ծնվել է 1929 թվականին Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ)։ 1952 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1953 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, 1971-2001 թվականներին եղել է երկրաբուսաբանության և բույսերի էկոլոգիայի բաժնի վարիչ, 2001 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։
Անդրանիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ ստեղծվել են ՀՀ բուսական ծածկույթի երկրաբուսաբանական գունավոր քարտեզներ։ Մասնակցել է Անդրկովկասի ագրոկենսաբազմազանության քարտեզի, ԽՍՀՄ (1984) և ՀԽՍՀ (1989) Կարմիր գրքերի, ՀՀ ֆլորայի և բուսական ծածկույթի պահպանության ժողովածուների կազմմանը, Հայաստանի ֆլորայի բազմաթիվ նոր բուսատեսակների, ցեղերի և նույնիսկ ընտանիքների բացահայտմանը։ Նկարագրված նոր տաքսոններից մեկը կոչվում է նրա անվամբ (Linum barseghianii): «Հայաստանի բնություն» հանդեսի (1983-2000), «Հայաստանի ֆլորան, բուսականությունը և բուսական հումքը» (պր. 1-3,1980,1984,1988) աշխատության կազմող և գլխավոր խմբագիր (1975-1994)։ Համահեղինակ է «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարանի» (1988)[2][3]։
Երկեր
խմբագրել- «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարան», 1988 (համահեղինակ)։
- Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը, Երևան, 1999 (համահեղինակ)։
- Водно-болотная растительность Армянской ССР, Е., 1990.[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Անդրանիկ Միհրանի Բարսեղյան(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ԵՊՀ Գրադարանի քարտարան(չաշխատող հղում)
- ↑ «Барсегян, Андраник Мигранович - Водно-болотная растительность Армянской ССР - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.