Անդորրացիներ - Անդորրայի բնիկ ազգը։ Անդորրայի բնակչությունը 2011 թ.-ին կազմել է 85.000 բնակչություն, որից բնիկ անդորրացիները կազմում են, բնակչության 35 %-ը, մնացյալները Իսպանացիներ են (43 %), պորտուգալացիներ (11 %), ֆրանսիացիներ (8 %) և կատալոնացիներ (3 %)։ Խոսում են կատալոներեն։ Բնակչության ազգային կազմում լուրջ փեփեխությունները տեղի են ունեցել վերջին տասնամյակների ընթացքում՝ երկիր իսպանացիների ու պորտուգալացիների մեծ ներհոսքի պատճառով[1]։ Այդ հիմքի վրա ավելի են սերտացել կապերը կատալոնյան մշակույթի հետ[2]։ Անդորրայի իշխանությունները ներգաղթողների հոսքը կարգավորելու նպատակով որոշակի փոփոխություններ են կատարել քաղաքացիություն տրամադրելու մասին օրենքներում՝ խստացնելով քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողներին ներկայացվող պահանջները։

Անդորրացիներ
Անդորրայի դրոշը
Ընդհանուր քանակ

35.000

Բնակեցում
Անդորրա Անդորրա 32.000
Իսպանիա Իսպանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Եվրոպա Եվրոպա
Լեզու(ներ)
Կատալոներեն, Իսպաներեն, Ֆրանսերեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Կատալոնացիներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Андоррцы (Андорра) — Etnolog.ru». etnolog.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  2. «Andorra migration rate».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդորրացիներ» հոդվածին։