Բացել գլխավոր ցանկը

Անգլուխ ճուտիկ Մայքը, նաև հայտնի է, որպես Մայք (20 ապրիլի 1945 թ.-17 մարտի 1947 թ.)՝ Վիանդոտ տեսակի աքլոր։ Հայտնի է դարձել, քանի որ գլուխն ամբողջովին կտրել հեռացնելուց հետո, ապրել է 18 ամիս։ Անմիջապես իրադարձությունից հետո հայտնի դառնալով, տիրոջ կողմից տեղափոխվել է Սոլթ-Լեյք-Սիթիում գտնվող Յուտա նահանգի համալսարան։ Նպատակը՝ այդ փաստի մասին գիտնականների կողմից փաստաթղթային հավաստում տալն էր, քանի որ շատերը դա համարում էին սուտ կամ խաբեություն։

Անգլուխ ճուտիկ Մայք
Mike headless chicken.gif
Տեսակհավ և Wyandotte?
Սեռարու
Ծնվել էապրիլի 20, 1945(1945-04-20)
ԾննդավայրFruita, Մեսա շրջան, Կոլորադո, ԱՄՆ
Մահացել էմարտի 17, 1947(1947-03-17) (1 տարեկանում)
Մահվան վայրՖինիքս, ԱՄՆ
Անվանված էԲարձրախոս
miketheheadlesschicken.org/index.php

ԳլխատումԽմբագրել

1945 թվականի սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքից, անասնապահ Լլոյդ Ոլսենը (կնոջ խնդրանքով) գնաց բակ՝ ընթրիքի համար հավ ընտրելու։ Օլսենը ընտրեց 5,5 ամսական, Մայք անունով ճուտիկին։ Հարվածի ժամանակ կացինը չկպավ քներակին, մի ականջը և ուղեղնաբունը չվնասվեցին։ Գլխատվելուց հետո Մայքը որոշ ժամանակ չէր շարժվում, բայց հետո վեր կացավ ու գնաց, ասես թե ոչինչ չէր պատահել։ Մայքի գլուխը համարյա ամբողջովին կտրված էր, սակայն նա առաջին գիշերը հանգիստ քնեց թառի վրա՝ վիզը թևի տակ առած[1][2]։

Մայքը կարողանում էր թառի վրա հավասարակշռությունը պահել և անշնորհք քայլել, նա նույնիսկ փորձում է մաքրել փետուրները և աքլորականչ տալ, չնայած նրա մոտ դրանցից ոչ մեկը չի ստացվում։ Այն բանից հետո, երբ թռչունը չսատկեց Օլսենը որոշումէ շարունակել խնամել Մայքին։ Նա կաթոցիկի օգնությամ նրան կաթի ու ջրի լուծույթ էր խմեցնում և եգիպտացորենի փոքրիկ հատիկներով կերակրում։ Երբ կերակրափողը խցանվում է, Օլսենը հատուկ ներարկիչի միջոցով մաքրում է այն։

Չնայած նոր ծանրության կենտրոնին, Մայքը կարողանում էր հեշտությամբ մնալ բարձր թառի վրա և չընկնել։ Նրա կանչը քիչ ազդեցիկ էր և կազմված էր կոկորդից եկող կլկլոցի։ Մայքը շարունակում է փորձել մաքրել իրեն և կտցել ուտելիքը։ Բացի այդ Մայքի կշիռը շարունակում է աճել։ Օլսենն ասում է, որ Մայքը մինչ գլխատելը կշռում է 2,5 ֆունտ, մահվան պահին՝ 8 ֆունտ ։

ՓառքԽմբագրել

Հենց նրա մասին տեղեկություն է տարածվում, Մայքը սկսում է իր նման արարածների հետ՝ այնպիսին ինչպիսին է երկգլխանի հորթը, հյուրախաղերով հանդես գալու «կարիերան»։ Նա նաև լուսանկարվեց տասնյակ ամսագրերի թղթակիցների կողմից, այդ թվում նաև Թայմի և Լայֆի լրագրողների կողմից։ Մայքը հասարակությանը ցուցադրվում է 25 ցենտի դիմաց։ Իր հանրաճանաչության գագաթնակետին նա տիրոջ համար ամսական 4500 դոլար եկամուտ է բերում (2010 թվականի 48000 դոլարին համարժեք) և գնահատվում է Մայքը 10000 դոլար։ Հաճախ նրա կողքին ցուցադրվում է մարինացված հավի գլուխ, բայց դա իրականում Մայքի գլուխը չէր։ Մայքի գլուխը կերել էր կատուն։ Օլսենի հաջողությունը բերեց հավերի մասսայական գլխատմանը, բայց ոչ մեկը մեկ կամ երկու օրից ավել չապրեց։

ՄահԽմբագրել

1947 թվականի մարտին, Արիզոնա նահանգի մայրաքաղաք Ֆենիկսում, Օլսենների ընտանիքը կանգ է առնում հյուրանոցներից մեկում։ Ուշ գիշերին Մայքը սկսում է շնչահեղձ լինել։ Վարկածներից մեկի համաձայն, Օլսենը մոռացել էր վերցնել ներարկիչը, որով մաքրում էին կերակրափողը։ Ինքը Օլսենը, հայտարարեց, որ վաճառել է Մայքին, որի հետևանքով, մինչև 1949 թվականը պատմություններ էին պտտվում Մայքի մասին։ Ուրիշ ակունքներից հայտնի է դառնում, որ Մայքի մոտ տեղի է ունեցել կերակրափողի պատռվածք, որի հետևանքով նա սատկել է[3]։

Պաթանատոմիական հետազոտություններԽմբագրել

Պարզվում է, որ հարվածի ժամանակ կացինը չի կտրել քներակը և արյունահոսություն տեղի չէր ունեցել, մի ականջը և ուղեղաբունը չէին վնասվել։ Քանի որ կենսական կարևոր գործառույթները և մի շարք բնազդային գործառույթ կառավարվում են ուղեղաբնի կողմից, Մայքը կենդանի է մնացել։ Դա հանդիսանում է օրինակ այն բանի, որ կենսական նշանակություն ունեցող շատ գործառույթներ կարող են տեղի ունենալ առանց գլխուղեղի կեղևի[4]։

Անգլուխ ճուտիկ Մայքը հանդիսանում է Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքի խորհրդանիշը։ Սկսած 1999 թվականից, մայիսի երրորդ կիրակին նշում են «Անգլուխ ճուտիկ Մայք»-ի օրը։ Այդ օրն անցկացվող միջոցառումը ներառում է ձու շպրտելը և այլ յուրահատուկ խաղեր[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lloyd John, Mitchinson, John (2006)։ The Book of General Ignorance։ Faber and Faber։ ISBN 0-571-23368-6 
  2. «The Rooster»։ Time Inc.։ 1945-10-29։ Վերցված է 2008-11-13 
  3. «The chicken that lived for 18 months without a head»։ BBC News Online։ 10 September 2015։ Վերցված է 12 September 2015 
  4. Kelly Lambert and Craig Kinsley. 2004. Clinical Neuroscience. Worth Publishers, Incorporated
  5. «Mike the Headless Chicken Day»։ salon.com։ Վերցված է 2008-10-28 

Արտաքին աղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

  • Ֆրիդրիխ Գոլց՝ գիտնական, որ հայտի է իր շան գլխուղեղի կեղևի հեռացման փորձով։