Անատոլի Գրիգորևիչ Կոմար (ռուս.՝ Анатолий Григорьевич Комар, նոյեմբերի 24, 1928(1928-11-24), Կուրչանսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Տեմրյուկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 1943(1943-11-23), Onufriivka, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զինծառայող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի 53-րդ բանակի 252-րդ հրաձգային դիվիզիայի 332-րդ հետախուզական վաշտի հետախույզ, շարքային։

Անատոլի Կոմար
նոյեմբերի 24, 1928(1928-11-24) - նոյեմբերի 23, 1943(1943-11-23) (14 տարեկան)
ԾննդավայրԿուրչանսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Տեմրյուկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրOnufriivka, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Իր մարմնով ծածկել է գնդացրի փողը, ամենաերիտասարդ հայտնի մարտիկն է, ով նման սխրանք է կատարել[1][2]։

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Կոմարը ծնվել է Կուրչանսկայա ստանիցայում (ներկայում՝ Տեմրյուկսկի շրջանոււմ), վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Սլավյանսկ։ Պատերազմի սկզբին 13-ամյա տղայի հայրը մեկնել է ռազմաճակատ։ Սլավյանսկի օկուպացիայից (1941 թվականի հոկտեմբերի 28) հետո Անատոլին մոր և երկու փոքրահասակ եղբայրների հետ տեղափոխվել է Պոլտավայի մոտ՝ Բրիգադիրովկա գյուղ։ Օկուպացիայի ժամանակ օգնել է խորհրդային վիրավոր օդաչուներին, ինչի համար չորս օր անցկացրել է պարետատանը, ծեծվել[3]։

1943 թվականի սեպտեմբերին 252-րդ հրաձգային դիվիզիան շարժվել է դեպի Դնեպր Չեռնիգովա-Պոլտավական գործողության շրջանակներում և մարտեր վարել Բրիգադիրովկայի շրջանում։ Անատոլին, իմանալով տեղանքը, կանչվել է հետախույզների խմբին անցկացնելու թշնամու թիկունքը, իսկ առաջադրանքը կատարելուց հետո կարողացել է հետախույզների վաշտի հետ գնալ ռազմաճակատ որպես գնդի որդի (сын полка)։ Ըստ որոշ տվյալների[3][4]՝ Դնեպրի գետնանցումների հետախուզման համար 1943 թվականի սեպտեմբերի վերջին պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Դնեպրն անցնելուց հետո մասնակցել է ծանր մարտերի Կրեմենչուգից հարավ ընկած մարտահենադաշտում, կատարել հետախուզական առաջադրանքներ։

Զնամենկայի գործողության ընթացքում դիվիզիան սկսել է գրոհ Ալեքսանդրիա-Զնամենկա ընդհանուր ուղղությամբ։ Հարձակման ճանապարհին ընկած է եղել Օնուֆրիևկա գյուղը։ Անատոլի Կոմարն ընդգրկվել է կրտսեր լեյտենանտ Կոլեսնիկովի հրամանատարության տակ գործող հետախույզների խմբի կազմում, որը Օնուֆրիևկայից արևելք խորացել է թշնամու թիկունքում։ Անսպասելիորեն հայտնվել է թեթև մարդատար ավտոմեքենա, որի վրա խումբը նետել է նռնակներ, և որից ձեռք է բերել նշումներով տեղագրական քարտեզ։ Խմբի հրամանատար որոշում է ընդունել անմիջապես դադարեցնել առաջադրանքի կատարումն ու վերադառնալ, որպեսզի տեղ հասցնեն կարևոր քարտեզը։ Հետդարձի ճանապարհին խումբը հայտնաբերվել է։ Խորհրդային զորքերի մոտ տանող ճանապարհը գտնվել է գնդացրի կրակի տակ, որ տեղադրված էր հողապատնեշի վրա։ Անատոլի Կոմարը մոտեցել է գնդացրին և նռնակ նետել խրամատի մեջ։ Գնդացիրը լռել է, և հետախույզների խումբն սկսել է հեռանալ, բայց այդ պահին գնդացիրը կրկին սկսել է կրակել՝ սպառնալով ոչնչացնել խումբը։ Այդ ժամանակ Անատոլի Կոմարն իր մարմնով փակել է գնդացրի փողը։

Պատերազմից հետո գտել են Անատոլի Կոմարի թաղման վայրն ու վերաթաղել նրա աճյունը Օնուֆրիևկա գյուղում։ 1985 թվականի ապրիլի 6-ին Հաղթանակի 40-ամյակի առթիվ Անատոլի Կոմարը հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[5]։

Հիշատակ խմբագրել

Անատոլի Կոմարի անունով կոչվել են Ուկրաինայի մի շարք պիոներական ջոկատներ, Սլավյանսկի № 11 միջնակարգ դպրոցը, Օնուֆրիևկայի միջնակարգ դպրոցի պիոներական դրուժինան։ Հերոսի պատվին կոչվել են փողոցներ Օնուֆրիևկայում Սլավյանսկում, տեղադրվել են հուշարձաններ Սլավյանսկում և զոհվելու վայրում[6]։ Մուրմանսկի նավային ընկերության ջերմանավերից մեկը կոչվում է «Անատոլի Կոմար»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт «Молодая Гвардия». Александр Коваленко «Правда о Матросове и Матросовцах»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  2. «янчг охяюрекеи пняяхх — оСАКХЖХЯРХЙЮ — ЯНА.ХМТНПЛ. мЮЬ цЕПНИ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Героям Сопротивления посвящается… — Комар Анатолий». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Партизан Анатолий Комар — Великая Отечественная война 1941-45 г.г». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին.
  5. Պարգևատրման թուղթը «Подвиг народа» փաստաթղթերի էլեկտրոնային բանկում
  6. «Велопокатушки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Наша стрелковая: ветераны 252-й дивизии вспоминают / сост. И. Г. Анисимов, А. К. Годовых, И. Г. Гребцов. — 2-е изд., перераб. и доп.. — Пермь: Пермское кн. изд-во, 1987. — С. 121—122. — 284 с.