Անատոլի Իոսիֆովիչ Գորյունով (ռուս.՝ Анатолий Иосифович Горюно́в, իրական ազգանունը՝ Բենդել, դեկտեմբերի 17 (30), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1951(1951-07-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1946), Ստալինյան երկրորդ աստիճանի շքանշանակակիր (1950)։

Անատոլի Գորյունով
Ծնվել էդեկտեմբերի 17 (30), 1902
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 10, 1951(1951-07-10) (48 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Վերա Բենդինա
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Գորյունովը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է Հեղափոխական ռազմական խորհրդում[1]։

1924 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 3-րդ ստուդիայի թատերական դպրոցը։ 1926 թվականից՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ղեկավարել է գրական և բեմադրման մասը, եղել գեղարվեստական ղեկավարը։ Ծավալել է մանկավարժական գործունեություն. 1927 թվականից՝ թատրոնին կից ուսումնարանում, իսկ 1931 թվականից՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում[2]։

Կինոյում սկսել է նկարահանվել 1921 թվականից. առաջին ֆիլմը եղել է «Ամեն ինչ մեր ձեռքերում է»-ն[1]։

Անատոլի Գորյունովը մահացել է 1951 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ գերճնշումից, որն այն ժամանակ չէին կարողանում բուժել[3]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանոցում (հողակտոր №2)։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Իոսիֆ Բենդելն է։

Մայրը՝ Աննա Մոսկվինան, հայտնի դերասաններ Իվան Մոսկվինի և Միխայիլ Տարխանովի քույրը։ Վերջիններս զբաղվել են Անատոլիի դաստիարակությամբ, որը վաղ տարիքում զրկվել է հորից[2]։

Կինը՝ դերասանուհի Վերա Բենդինան է (1900-1974)[2]։

Որդին՝ Միխայիլ Գորյունովը (1932-1994), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան, կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Նինա Գուլյաևան։ Դուստրը՝ Աննա Գորյունովան (ծնվ.՝ 1933), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի է, ամուսինը՝ դերասան Ալեքսանդր Միխայլովն է (1922-1996)[2]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1922 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ իմաստուն
1925 Լիդիա ՍեյֆուլինաՎալերիան Պրավդուխին Վիրինեա երիտասարդ զինվոր
1927 Բորիս Լավրենյով Բեկում փուչիկ
1929 Յուրի Օլեշա Զգացմունքների դավադրություն Իվան Բաբիչև
1932 Ուիլյամ Շեքսպիր Համլետ Համլետ
1933 Լև Սլավին Ինտերվենցիա ֆրանսիացի զինվոր Սելեստին
1934 Օնորե դը Բալզակ Մարդկային կատակերգություն բարոն Նյուսենժեն
1935 Ալեքսանդր Աֆինոգենով Հեռուն
1936 Ուիլյամ Շեքսպիր Մեծ աղմուկ ոչնչից Բենեդիկտ
1937 Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը նավաստի Դիմով
1938 Վալենտին Կատաև Գնում էր զինվորը ռազմաճակատից Նիկանոր Տկաչենկո
1939 Նիկոլայ Գոգոլ Ռևիզորը Գորոդնիչի
1941 Միխայիլ Բուլգակով Դոն Քիշոտ Սանչո Պանսա
1942 Կոնստանտին Սիմոնով Ռուս մարդիկ Իվան Գլոբա
1944 Ֆլորիմոն Էրվե Մադմուազել Նիտուշ գնդապետ
1945 Վլադիմիր Սոլովյով Մեծ թագավոր Ակակի
1950 Նիկոլայ Վիրտա Դատապարտվածների դավադրությունը Կոստա Վառա

Ռեժիսոր խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում
1940 Ջոն Բոյնթոն Փրիսթլի Վտանգավոր շրջադարձ (Ալեքսանդրա Ռեմիզովայի հետ համատեղ)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1930 Праздник святого Иоргена վանական
1934 Պետերբուրգյան գիշեր ջութակահար Շուլց
1934 Թմբլիկը Պարոն Լուազո
1935 Երեք ընկեր թղթի գործարանի տնօրեն Վասիլի Գլինկա
1936 Հաղթողների սերունդ ժանդարմական ռոտմիստր
1936 Դարպասապահը ինժեներ Անատոլի Կարասիկ
1936 Կուսակցական տոմս շրջկոմի քարտուղար Ֆեոդոր Իվանովիչ
1936 Փարիզի արշալույսները նկարիչ Ռիշե
1939 Մինինը և Պոժարսկին հետման Խոդկևիչ
1939 Օդային փոստ օդանավակայանի պետ
1941 «Դերբենտ» լցանավը Եվգենի Կուտասով
1949 Երջանիկ երթ Ալեքսեյ Տրոֆիմով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Анатолий Горюнов - биография, новости, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Анатолий Горюнов». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  3. «Горюнов Анатолий Иосифович | Всегда со мною» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.