Անատոլի Նիկոլաևիչ Բուկրեև (ղազ.՝ Анато́лий Никола́евич Букре́ев, հունվարի 16, 1958(1958-01-16), Կորկինո, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1997(1997-12-25), Annapurna, Gandaki Province, Նեպալ), խորհրդային ու ղազախ լեռնագնաց։ 8000 մետրից բարձր 14 բարձրունքներից 10-ը հաղթահարել է առանց հավելյալ թթվածնի։ 1989֊ից 1997 թվականները 8000 մետրից բարձր բարձրունքների 18 հաջողված վերելքներ է իրականացրել։

Անատոլի Բուկրեև
Анато́лий Никола́евич Букре́ев
Դիմանկար
Անատոլի Բուկրեևը 1977 թվականին «Բիզենգի» ալպինիստական ճամբարում
Ծնվել է1958 հունվարի 16
ԾննդավայրԿորկինո, Ռուսաստան, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 1997(1997-12-25) (տարիքը 39)
Մահվան վայրԱնապուռնա, Նեպալ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղազախստան
ԿրթությունՉելյաբինսկի Պետական Համալսարան
Մասնագիտությունլեռնագնաց
Գործունեություն8000մ բարձրությունների 18 վերելքներ, 1996 թվականի Էվերեստի աղետի փրկարարական աշխատանքներ
Պարգևներ և
մրցանակներ
 Anatoli Boukreev Վիքիպահեստում

Բուկրեևը միջազգային շրջաններում էլիտար լեռնագնացի համբավ է ձեռք բերել 1993 թվականին Չոգորի գագաթը և 1995 թվականին Հյուսիսային Կող ճանապարհով Էվերեստը բարձրանալու համար, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր կետերի իր արագ սոլո վերելքներով։ Նա ավելի լայն ճանաչում է ձեռք բերել 1996 թվականի Էվերեստի աղետի ընթացքում մի քանի լեռնագնացների կյանքը փրկելու համար։

Բուկրեևը մահացել է 1997 թվականին Նեպալի Անապուռնա լեռան ձմեռային վերելքին ձնահյուսի հետևանքով[1]։ Բուկրեևի ընկերուհին՝ Լինդա Ուայլը, խմբագրել է նրա հուշերն ու 2002 թվականին հրատարակել «Ամպերից վեր․ բարձադիր լեռների լեռնագնացի օրագրերը» վերնագրով։

Կենսագրություն

խմբագրել

Բուկրեևը ծնվել է Կորկինոյում, Չելյաբինսկի շրջանում, Ռուսական ԽՖՍՀ-ում։ Նա «նառոդ»-ից՝ ժողովրդից մեկն էր, հասարակ ընտանիքից, երկու ծնողներն էլ աղքատ էին[2]։

1975 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բուկրեևը սովորում է Չելյաբինսկի Մանկավարժական Պետական համալսարանի ֆիզիկայի բաժնում, որն ավարտում է 1979 թվականին բակալավրի կոչումով։ Միաժամանակ Բուկրեևը ավարտում է դահուկավազքի մարզիչի որակավորման դասընթացներ։

21 տարեկանում համալսարանն ավարտելուց հետո՝ լեռները մագլցելու երազանքով Բուկրեևը տեղափսխվում է Ալմա Աթա՝ հարևան Ղազախական ԽՍՀ-ան (ներկայիս Ղազախստան) մայրաքաղաքը։ Ալմա Աթան գտնվում է Տյան Շան լեռնաշղթայում։ 1985 թվականից Բուկրեևը Ղազախստանի լեռնագնացության թիմի անդամ էր, և 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, դառնում է Ղազախստանի քաղաքացի։

1990-ականներին Բուկրեևը աշխատում է որպես լեռնագնացության մասնավոր գիդ։ 1996 թվականի Էվերեստի աղետին Բուկրեևը աշխատում էր Սքոթ Ֆիշերի «Լեռնային Խելագարություն» արկածային զբոսաշրջության կազմակերպությունում[3]։ Նա ոչ միայն կարողանում է ողջ մնալ, այլև առանցքային դեր է ունենում շատ այլ լեռնագնացների՝ ներառյալ Նյու Յորքցի գրող Սենդի Հիլ Փիթմանի կյանքը փրկելու հարցում[4]։

Մագլցման ձեռքբերումներ

խմբագրել

Հիշարժան վերելքներ

խմբագրել

1987

1989

  • Ապրիլի 15 Կանչենջանգա (8,586 մ) – նոր ճանապարհ սովետական երկրորդ Հիմալայան արշավախմբի հետ
  • Ապրիլի 30 - Մայիսի 2 Կանչենջանգա – լեռնազանգվածի չորս 8000 մետրանոց գագաթների առաջին հատումը

1990

  • Ապրիլ Դենալի – Քեսին Եզերք ուղի
  • Մայիս Դենալի – Արևմտյան Կող ուղի (սոլո)

1991

  • Մայիսի 10 Դհաուլագիրի – արևմտյան պատին, նոր ուղով, Ղազախստանի առաջին Հիմալայան արշավախմբի հետ
  • Հոկտեմբերի 7 Էվերեստ – Հարավային Կոլ ուղի

1993

1994

  • Ապրիլի 29 Մակալու II (8,460 մ)
  • Մայիսի 15 Մակալու (8,476 մ)

1995

  • Մայիսի 17 Էվերեստ – Հյուսիսային Կող ուղի
  • Հունիսի 30 Աբայ բարձրունք (4,010 մ) – որպես Ղազախստանի նախագահի ուղեցույց
  • Հոկտեմբերի 8 Դհաուլագիրի (8,176 մ) – վերելքի արագության ռեկորդ (17 ժամ 15 րոպե)
  • Դեկտեմբերի 8 Մանասլու (8,156 մ) – Ղազախստանի երկրորդ Հիմալայան արշավախմբի հետ

1996

  • Մայիսի 10 Էվերեստ – Հարավային Կոլ ուղի
  • Մայիսի 17 Լհոցե – սոլո վերելք, հիմքի ճամբարից գագաթ առանց հավելյալ թթվածնի օգտագործման արագության ռեկորդ (21 ժամ 16 րոպե)
  • Սեպտեմբերի 25 Չո Օյու (8,201 մ) – Ղազախստանի երրորդ Հիմալայան արշավախմբի հետ
  • Հոկտեմբերի 9 Շիշապանգմայի Հյուսիսայի գագաթ (8,008 մ)

1997

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լենե Գամմելգաարդ; Փրես Սիլ (2000, հունիսի 20). Բարձր մագլցելով․ Էվերեստի աղետը վերապրած կնոջ պատմությունը. ՀարպերՔոլինզ. էջ 207. ISBN 978-0-06-095361-4. Վերցված է 2012, սեպտեմբերի 25-ին.
  2. Բուկրեև, Անատոլի; Ուայլ, Լինդա (2001, հոկտեմբերի 10). Ամպերից վեր. էջ 7. ISBN 0312269706.
  3. Թիմ Էգան (1998, մարտի 11). «Մագլցողները մահանում են, Էվերեստի հմայքը՝ աճում». Նյու Յորք Թայմս.
  4. «The Real Story of Sandy Hill Pittman, Everest's Socialite Climber». Vanity Fair. 1996, հուլիսի 31.