Անատոլիական լեզուներ
Անատոլիական լեզուներ, Փոքր Ասիայի մեռած հին լեզուները, որոնք այժմ հիմնականում դիտվում են իբրև հնդեվոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներ[1]։
Անատոլիական լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | նախկին Անատոլիա |
Դասակարգում՝ | Հնդեվրոպական լեզուներ Անատոլիական լեզուներ |
Կազմ՝ |
Խեթերեն
Պալայերեն
Լուվիերեն
Լիդիերեն
|
ISO 639-5՝ | ine-ana |
ԼեզուներԽմբագրել
Ստորև գտնվող ցանկը ներկայացնում է անատոլիական լեզուները՝ համաձայն Ռոբերը Բիքեսի անատոլիական լեզուների դասակարգման (2010)[2]։ Այս մոդելը այս լեզուներում ընդունում է միայն մեկ արտահայտված ենթախումբ՝ լուվիական լեզուները. լեզուների դասակարգումը և ենթաճյուղերի ստեղծումը դեռ շարունակվում է։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ խեթերենը և արևմտյան անատոլիերենը միացնում է լիդիերենին, պալայերենի և լուվիերենի ենթաճյուղերին[3]։
ԾագումԽմբագրել
Համարվում է, որ անատոլիական ճյուղը հնդեվրոպական նախալեզվից ամենավաղ անջատված ճյուղն է, անջատումը տեղի է ունեցել ենթադրաբար մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսին՝ նախախեթերեն լեզվի տեսքով։ Կուրգանի վարկածի համաձայն՝ վաղ անատոլիերեն խոսողների Անատոլիա հասնելու վերաբերյալ գոյություն ունի երկու հնարավոր տարբերակ. հյուսիսից՝ Կովկասը հատելով և արևմուտքից՝ Բալկաններից[4]։ Տարբերակներից վերջինը Մալլորին (1989) և Շտեյներն ավելի հավանական են համարում (1990)։
Քուենտին Ատկինսոնի և մյուսների վիճակագրական վերլուծության համաձայն՝ հնդեվրոպական լեզուն ծագել է Անատոլիայում. մեթոդի ճշգրտությունը սակայն կասկածի տակ է առնվում[5][6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
- ↑ Beekes R S P, Cor de Vaan Michiel Arnoud (2011)։ Comparative Indo-European linguistics: an introduction (2nd ed.)։ Amsterdam; Philadelphia: John Benjamins Publishing Company։ էջեր 20–22
- ↑ Luraghi 1998, էջ. 169 .
- ↑ While models assuming an Anatolian PIE homeland of course do not assume any migration at all, and the model assuming an Armenian homeland assumes straightforward immigration from the East.
- ↑ Language-tree divergence times support the Anatolian theory of Indo-European origin Archived 2011-05-20 at the Wayback Machine. – Russell D. Gray & Quentin D. Atkinson, Department of Psychology, University of Auckland, Auckland, New Zealand.
- ↑ «Mapping the Origins and Expansion of the Indo-European Language Family»