Լիդիերեն, պատմական Լիդիայի բնակիչների լեզուն (մեռած մ. թ. ա. 8-րդ — 3-րդ դդ.)։ Հատկացվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթալուվիական (հին անատոլիական) խմբին։ Ներկայացվել է նաև ասիանական լեզվախմբում։ Գրավոր աղբյուրները հնչյունագիր են (հիմնականում տապանագրեր՝ շուրջ 60, (մ. թ. ա. 7-րդ — 4-րդ դդ.)։ Հնչյունական կազմը ներկայանում է երեք խմբով՝ ձայնավորներ, ձայնորդներ, բաղաձայններ։ Անվանական կարգերից են թիվը, հոլովը, սեռը (ընդհանուր և չեզոք)։ Այբուբենը՝ հունագիր, առանձին լրացումներով։

Լիդիերեն
Տեսակլեզու և հին լեզու
ԵնթադասԱնատոլիական լեզուներ
ԵրկրներԼիդիա
Գրերի համակարգLydian?
IETFxld
ISO 639-3xld
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 612