Անավարտ դիմանկար

Ագաթա Քրիստիի կիսաինքնակենսագրական վեպ

«Անավարտ դիմանկար» (անգլ.՝ Unfinished Portrait), Ագաթա Քրիստիի կիսաինքնակենսագրական նովելը, որը գրվել է 1934 թվականին և հրատարակվել է Մերի Ուեսթմաքոթ (անգլ.՝ Mary Westmacott) կեղծանունով՝ նույն թվականին William Collins & Sons հրատարակության կողմից։

Անավարտ դիմանկար
անգլ.՝ Unfinished Portrait
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսիրավեպ[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1934
ՆախորդՍպանություն «Արևելյան ճեպընթացում»
ՀաջորդԼիստերդեյլի առեղծվածը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՈւիլյամ Քոլինս, որդիներ
Հրատարակման տարեթիվմարտ 1934

Սյուժե խմբագրել

Նովելի հիմնական հերոսը՝ Սելիա անունով երիտասարդ կինը, ծանր է տանում ամուսնալուծությունը։ Նա առանձնանում է էկզոտիկ կղզում և մտածում է ինքնասպանության մասին։ Այդ ճակատագրական քայլից նրան ետ է պահում երիտասարդ նկարիչ-դիմանկարիչ Լարրաբին։ Իր հյուրանոցային համարում ամբողջ գիշեր Սելիան պատմում է իր կյանքի պատմությունը։ Նա սկսում է մանկությունից, երբ դեռ ամաչկոտ և ինքնամփոփ աղջիկ էր, սովորում էր երաժշտություն և երգ և դարձել էր լավ դաշնակահարուհի։ Մեծանալով նա ծանոթանում է շատ տղամարդկամց հետ, ովքեր սիրահարվում են նրան, բայց իր սիրուն նա չի կարողանում գտնել։ Այնուհետև ամուսնություն, որը սկզբում հաջողակ է թվում, սակայն արդյունքում ավարտվում է ամուսնալուծությամբ։ Պատմելով իր և իր վախերի մասին՝ Սելիան հասկանում է, որ, միգուցե, Լարրաբին հենց այն միակն է, ում նա այդքան երկար սպասել էր։

Գրական քննադատություն խմբագրել

Թայմսի (en:The Times Literary Supplement) գրական հավելվածը 1934 թվականի ապրիլի 12-ի ակնարկում տալիս է այսպիսի գնահատական. «Նկարիչը, ով վերապատմում է Սելիայի պատմությունը, յուրաքանչյուր պարբերությունում ավարտում է շատ նախադասություններ բազմակետերով, այդ գործելու ձևը մի փոքր զայրացնում է. բայց մենք պետք է ներենք նրան, քանի որ վերջին գլխում նա բուժում է Սելիայի հոգին մի անսպասելի պահին»[2].

The New York Times Book Review ամսագիրը 1934 թվականի դեկտեմբերի 9-ին այսպես է արտահայտվում Սելիայի կյանքի պատմությունը վերապատմող նկարչի մասին. «Այդ գրական եղանակը սկզբում անբնական և անիմաստ է թվում, սակայն վերջում դրա օգտագործումն արդարացվում է»[3]։

Ինքնակենսագրություն խմբագրել

«Անավարտ դիմանկար»-ը Ագաթա Քրիստիի ոչ դետեկտիվ վեց գրքերից երկրորդն է։ Սյուժեի ընթացքը՝ փախուստ ընտանիքից, ուրիշի անվան տակ մենակյաց կյանք վարելը, այս ամենը հիշեցնում է հենց Ագաթա Քրիստիի կյանքի 1926 թվականի դեկտեմբերի իրադարձությունները։ Նրա կենսագրության այս էջերը ուսումնասիրել է բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանը և նկարագրել է իր «Ավարտված դիմանկար»(անգլ.՝ The Finished Portrait) գրքում, որի անվանումն էլ պատահական չէ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. «The artist who re-tells Celia’s story ends several sentences in every paragraph with dots, a mannerism that irritates; but we must forgive him, since, in the final chapter, he heals Celia’s soul in one unpredictable instant». The Times Literary Supplement April 12, 1934 (էջ 265)
  3. «This literary device seems artificial and unnecessary at first, but is effectively used in the ending» The New York Times Book Review December 9, 1934 (էջ 7)
  4. Интервью Эндрю Нормана агентству Блумберг(անգլ.)