Անաստրոզոլ

քիմիական միացություն

Անաստրոզոլ․ վաճառվում է Արմիդեքս բրենդային անվան տակ, բժշկության մեջ օգտագործվում է այլ դեղորայքների հետ կրծքագեղձի քաղցկեղի բուժման նպատակով[2]։ Մասնավորապես, օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ՝ հորմոնի դրական ռեցեպտորի վրա ազդելու համար[2]։ Այն օգտագործվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, եթե կա մեծ ռիսկ քաղցկեղով հիվանդանլու[2]։ Այս դեղամիջողը ներքին ընդունման է[2]։

Անաստրոզոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₇H₁₉N₅
Մոլային զանգված4,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար120511-73-1
PubChem2187
EINECS համար601-715-6
SMILESCC(C)(C#N)C1=CC(=CC(=C1)CN2C=NC=N2)C(C)(C)C#N
ЕС601-715-6
ChEBI2102
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կողմնակի ազդցություններից ավելի տարածված է այրոցները, տրամադրության փոփոխությունը, հոդացավերը և սրտխառնոց[2]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություն կարող է լինել սիրտանոթային հիվանդություն և օստեոպորոզը[2]։ Հղիության ժամանակ օգտագործումը ինչպես հայտնի է վնասում է երեխային[2]։ Անաստրոզոլը պատկանում է դեղերի արոմատաս-ինհիբիտոր ընտանիքին[2]։ Այն արգելակում է էստրոգենի ստեղծումը[2]։

Անաստրոզոլը պատենտավորվել է 1987 թվականին և սկսվել է օգտագործվել բժշկության մեջ 1955 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես արդյունավետ և ապահով դեղամիջոց՝ առողջապահական համակարգում[4]։ Անաստրոզոլը հասանելի է որպես ունիվերսալ բուժում[2]։ Զարգացող երկրներում դեղորայքի արժեքը տատանվում է 1.92–30.60 ԱՄՆ դոլար ամսական[5]։ Միացյալ նահանգներում արժեքը ամսական կազմում է 3.81 ԱՄՆ դոլար[6]։ 2016 թվականին Միացյալ նահանգներում 2 միլիոն դուրս գրված դեղատոմսերից 224-ում առկա էր անաստրոզոլ[7]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Անաստրոզոլն աշխատում է դարձելի ձևով՝ արոմոտազ ֆերմենտին կապվելով և ձևավորում է մրցակցային ինհիբիտոր ծայրամասային հյուսվածքներում՝ անդրոգենից էստրոգենի առաջացման ժամանակ[8]։

Հետազոտություն խմբագրել

ATAC հետազոտության ժամանակ, որը կատարվել է հիվանդներին հետևելու 5 տարիների ընթացքում, ցույց է տրվել, որ անաստրոզոլի, տամօքսիֆենի կամ երկուսի օգտագործումը միաժամանակ 5 տարվա ընթացքում, կանանց մոտ սահմանափակել է կրծքագեղձի քաղցկեղի տարածումը[9]։ Ավելի քան 5 տարվա հետազոտության ընթացքում, այն խումբը, որը ստացել է անաստրոզոլ՝ ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան տամօքսիֆեն ստացող խումբը[9]։ Հետազոտության արդյունքների հիման ենթադրելի է, որ անաստրոզոլը համարվում է կանանց համար նախընտրելի բժշկական թերապիա դաշտանադադարից հետո՝ տեղայնացված էստրոգեն ռեցեպտորի դրական կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 anastrozole
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Anastrozole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 516. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Anastrozole». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «NADAC as of 2016-12-07 | Data.Medicaid.gov». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. Simpson ER (September 2003). «Sources of estrogen and their importance». J. Steroid Biochem. Mol. Biol. 86 (3–5): 225–30. doi:10.1016/S0960-0760(03)00360-1. PMID 14623515.
  9. 9,0 9,1 9,2 Howell A; Cuzick J; Baum M; և այլք: (2005). «Results of the ATAC (Arimidex, Tamoxifen, Alone or in Combination) trial after completion of 5 years' adjuvant treatment for breast cancer». Lancet. 365 (9453): 60–2. doi:10.1016/S0140-6736(04)17666-6. PMID 15639680.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստրոզոլ» հոդվածին։